close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Հարությունյանի մեղադրանքը ՍԴ որոշումից հետո ՀՔԾ-ն վերաորակել է. Tert.am

Իրավունք

5 Մայիսի 2021, 12:18
 Միքայել Հարությունյանի մեղադրանքը ՍԴ որոշումից հետո ՀՔԾ-ն վերաորակել է. Tert.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին լուրը, Tert.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:


Նշենք, որ 300.1 հոդվածը ՔՕ-ում այլևս չկա՝ Սահմանադարական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական, այդ հոդվածով էր մեղադրվում Միքայել Հարությունյանը, իսկ 309-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, հայտարարվել էր միջազգային հետախուզում։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica