close
Եղանակը Երևանում
12 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական իշխանությունը հրահանգել է գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մայիսի 2021, 09:37
  Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական իշխանությունը հրահանգել է գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախաքննական մարմիններին հրահանգ է իջեցված որևէ կերպ չանհանգստացնել զինվորականներին, գեներալներին, նրանց հանգիստ թողնել: Ինչպես հայտնի է, պատերազմից հետո շատերն են հայտնվել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում, և կան հարուցված քրեական գործեր, որոնցում մեծ թվով գեներալներ են ներգրավված՝ որպես վկա կամ կասկածյալ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է նրանց հանգիստ թողնել, որևէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի զինվորականներին կարողանան իրենց կողմը գրավել և անհրաժեշտ ձայներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 14-ին էր գրել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Այն ժամանակ ևս ԳՇ-ից կանչում էին զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Այժմ էլ, փաստորեն, փորձ է արվում իրենց կողմը գրավել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված զինվորականներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica