close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի վարքագիծը քննության առարկա կդառնա. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դատարանում երկրորդ անգամ հաղթել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Իրավունք

4 Մայիսի 2021, 16:54
 Փաշինյանի վարքագիծը քննության առարկա կդառնա. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դատարանում երկրորդ անգամ հաղթել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ եզրակացություն ընդունելու համար կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու մասին հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը, տեղեկացնում է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ–ն։

Կազմակերպությունը նախորդ տարվա հունվարի 9-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 2019թ․ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու պահանջով.

Նիկոլ Փաշինյան. «Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:

Սերմացու գողացող մկներ»։

2020թ. հունվարի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպության դիմումը մերժելու մասին որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, թե Վարքագծի կանոնագիրք ընդունված չէ և որ վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովը իրավաչափ հիմք չունի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սոցիալական հարթակում հնչեցված խոսքը գնահատելու և այն խախտում որակելու համար։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն, դիմելով վարչական դատարան, պահանջել էր ամբողջությամբ վերացնել հանձնաժողովի որոշումը և ի թիվս այլ իրավական հիմնավորումների, հայցադիմումում նշել էր, որ վարքագծի կանոնների բացակայությունը, որի ընդունումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարտականությունն է, չէր կարող հիմք հանդիսանալ կազմակերպության դիմումը մերժելու համար։

Դատարանն իրավական դիրքորոշմամբ նույնպես հետևություն է արել, որ վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոններ ընդունած չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես վարույթ հարուցելը բացառող հանգամանք։

Դատարանն արձանագրել է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ որոշումը կայացնելու շրջանակներում սխալ են մեկնաբանվել և կիրառվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ խախտելով կազմակերպության իրավունքները։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը վճռել է բավարարել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և անվավեր ճանաչել հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը:

Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ընթացքում կայացված առաջին որոշումն էր, որը, փաստորեն դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվեց։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ մեկ այլ հայց ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով կազմակերպության դիմումն առանց քննության թողնելու հանձնաժողովի որոշումն ու պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը:

Խախտման դեպքը վերաբերում էր 2019 թվականի հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությունը․ «․․․ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք․․․»։

Հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը և գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica