close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ «1915 թ. իրադարձությունների աղավաղումը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»

Տարածաշրջան

4 Մայիսի 2021, 15:10
 Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ «1915 թ. իրադարձությունների աղավաղումը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»

Թուրքիան աջակցել է և կշարունակի սատարել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը հայկական օկուպացիայից տարածքների ազատագրման հարցում. ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Տրիպոլի կատարած այցի ժամանակ:

Թուրք նախարարը հիշեցրել է, թե Ադրբեջանն իբր կարողացել է հասնել «հողերի ապաօկուպացմանը և կայունություն ապահովելուն»:

Անդրադառնալով 1915 թ. Հայոց ցեղասպանությանը՝ Աքարը նշել է, որ նմանատիպ հայտարարությունները հարձակում են Թուրքիայի դեմ և «սխալ և տգիտության դրսևորում»:

«Թուրքերն ու հայերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի: 1915-ի իրադարձությունների աղավաղումը պարզապես սխալ չէր, այլ՝ հարված  տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերին: Այս հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»,- թուրքական կեղծ քարոզչամեքենայի պնդումներն է մեջբերել Աքարը:

«Պատմական իրողությունների աղավաղումն անընդունելի է: Սա վերաբերում է նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին: Նրանք առաջին հերթին պետք է վերլուծեն Ամերիկյան ազգային արխիվի տվյալները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է թուրք նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica