close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Իրավունք

4 Մայիսի 2021, 14:03
 Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, ինքը 10 րոպե ընդմիջում կխնդրի, որ Քոչարյանը դատարան ներկայանա։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը. իր պաշտպանյալն առողջական խնդիր ունի, ստացիոնար բուժում է ստանում։ Նրա խոսքով, բուժող բժշկի բանավոր խոսքի համաձայն, բուժումը կտևի մոտավորապես 10-14 օր։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն իրենց համար բացատրելի չէ։ Նա ասաց, որ ստացել են Էրիկ Ալեքսանյանի դիմումը, բժշկական փաստաթուղթը, դրա հիման վրա գտնում են, որ Արմեն Գևորգյանի բացակայությունը հարգելի է։ Դատախազի խոսքով՝ դատական նիստը պետք է նշանակվի ձևավորված մոտեցմանը համապատասխան, այսինքն՝ մյուս շաբաթ նույն օրը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց՝ դատական նիստը կհետաձգվի։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica