close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան և Եգիպտոսը քննարկում են հարաբերությունների վերականգնումը

Աշխարհ

4 Մայիսի 2021, 14:11
 Թուրքիան և Եգիպտոսը քննարկում են հարաբերությունների վերականգնումը

Թուրք բարձրաստիճան դիվանագետները Կահիրեում  Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում են լիարժեք հարաբերությունների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ եգիպտական դիվանագիտական աղբյուրին հղումով:

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կահիրե է ժամանել թուրքական պատվիրակություն՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ:

«Բանակցությունները նախնական բնույթ ունեն և վերաբերում են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցներին»,- տեղեկացրել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել էին 2013 թ.-ին իսլամիստ, «Մուսուլման եղբայրներ»-ից Մոհամադ Մուրսիի տապալումից հետո, որից հետո կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այս տարվա մարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի ու Կահիրեի միջեւ դիվանագիտական մակարդակով շփումները վերսկսելու մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica