close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահը գա, ազգությունը փոխելու են, դառնան թուրք. Փոստանջյանը՝ իշխանություններին

Քաղաքական

4 Մայիսի 2021, 13:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահը գա, ազգությունը փոխելու են, դառնան թուրք. Փոստանջյանը՝ իշխանություններին

Այս իշխանությանը չեն հուզում ո՛չ գերիների, ո՛չ զոհերի, ո՛չ էլ անհայտ կորածների հարազատների ապրումներն ու հույզերը, չի հուզում նաեւ մեր մշակութային ժառանգության ճակատագիրը, որն այս պահին գտնվում է վայրագ թուրքի ձեռքում. ըստ Yerkir.am-ի՝ մամուլի ասուլիսում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝  պահը գա, կարող են իրենց ազգությունը փոխել, դառնալ թուրք եւ կրել թուրք էթնոսի գաղափարախոսությունը, մշակութաբանությունը։ «Հրապարակավ նրանց վերաբերմունքը՝ ծիծաղ, խինդ, երջանկություն, խոսում է այն մասին, որ այս մարդիկ իրենց մտածելակերպով, մտայնությամբ բացարձակ կապ չունեն հայ ազգի ինքնության հետ»,- նշեց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը՝ իր ձեռքում պահելով իշխանությունը, չի հասկանում, թե իր գործողություններն ապագայում ինչ աղետալի հետեւանքներ են ունենալու: «Մենք տեսանք, որ Արցախի եւ Հայաստանի հետ տեղի ունեցածը եղել է պայմանավորված եւ կեղծիքի շրջանակներում: Եթե հուսահատ պայքար էր, ինչպես դու ես ասում, ապա ինչո՞ւ այդ մասին անկեղծ չհրապարակեցիր: Երրորդ օրն ինչո՞ւ չես համալրել մեր մարտունակ զինված ուժերը: Իմ հարազատներն իրենց հաշվառման զինկոմիսարիատներում ներկայացել են ու ասել՝ զորակոչեք ռազմաճակատ: Մինչեւ վերջին օրը պատասխանել են՝ սպասեք, մենք ձեզ կզորակոչենք: Եթե հուսահատ պայքար էր, ապա ինչո՞ւ պահեստազորի սպայական կազմը մնաց պարապ՝ Երեւանում, եւ չգնաց ռազմաճակատ»,- նշեց Փոստանջյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ սպառազինության խնդիրների մասին կեղծ հայտարարություններին՝ բանախոսն ասաց. «Եթե մենք ունեցել ենք սպառազինության խնդիրներ, ապա ինչո՞ւ ամբողջ ազգի ներուժը ներգրավված չի եղել սպառազինության համալրմանը: Ո՞ւր են հիմնադրամի գումարները: Հասկանալի է, որ նախապես պայմանավորվածություն է եղել: Պատերազմն ինքն է ցանկացել, որ լինի, որպեսզի մեր հայրենազրկումը կարողանա հիմնավորել, բացի այդ՝ ունեցել է նաեւ լրացուցիչ պատվերներ՝ կազմալուծել Արցախ հայկական պետականությունը եւ մեր զինված ուժերը: Հիմա էլ ունի պատվեր՝ կազմալուծել հայկական պետականությունը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica