close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղը դադարում է լինել այսօրվա հայության հիմնական խնդիրը. Արկադի Դուբնով

Աշխարհ

4 Մայիսի 2021, 12:37
 Ղարաբաղը դադարում է լինել այսօրվա հայության հիմնական խնդիրը. Արկադի Դուբնով

Ռուսաստանցի քաղաքագետ, լրագրող, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը «Հատուկ կարծիք» ծրագրում, որը հեռարձակվում է «Էխո Մոսկվի»-ով, անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին և Արցախյան խնդրին։

Խոսելով հայ հասարակության ներկայիս մտահոգությունների մասին` նա շեշտել է, որ «արդեն կան գործընկերներ, որոնք պնդում են, որ այն դատողությունը, որ Հայաստանը շատ է «հիվանդացել» ղարաբաղյան խնդրով, դադարել է ճիշտ լինել»:

«Այսինքն՝ Ղարաբաղը դադարում է ներկայիս հայերի հիմնական խնդիրը լինել Հայաստանի Հանրապետությունում: Նրանց այսօր անհանգստացնում է ոչ պակաս և գուցե ավելի մեծ չափով հայկական պետության` որպես այդպիսին, պահպանման խնդիրը` անկախ Ղարաբաղի ճակատագրից: Որոշ առումներով այն ճակատագիրը, թե ինչ է լինելու Ղարաբաղի այն հատվածի հետ, որը ադրբեջանական վերահսկողությունից դուրս է, ռուս խաղաղապահների կամ հայկական վարչակազմի ենթակայության տակ է: Այս ճակատագիրն այսօր, կարծես, որոշիչ չէ բուն Հայաստանի ապագայի համար: Ըստ ամենայնի՝ այս կամ այն կերպ հայ հասարակությունը հանգում է այս ողբերգական պատերազմից հետո Հայաստանի ապագայի խնդրի բովանդակությունը վերանայելու անհրաժեշտությանը»,– ասել է Դուբնովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica