close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի է, թե իմքայլական որ պատգամավորի ավտոմեքենան է կանգնել հետիոտնային անցման վրա

Հասարակություն

4 Մայիսի 2021, 10:57
 Հայտնի է, թե իմքայլական որ պատգամավորի ավտոմեքենան է կանգնել հետիոտնային անցման վրա

Այսօր իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է և մեքենան կարճ ժամանակով կայանել անթույլատրելի վայրում՝ հետիոտնային անցման վրա (մասամբ փակելով այն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինքս այդ պահին մեքենայում չեմ եղել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է խախտումն ու տեղադրել սոցցանցում։

Քանի որ որոշ լրատվամիջոցներ կարևորել են այդ «դեպքը» և վերահրապարակել իրենց մոտ, շահարկումները կանխելու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ՃՈ կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, և վարորդս տեղում վճարել է տուգանքը։

Ներողություն եմ խնդրում այն հետիոտներից, որոնց այդ կարճ ժամանակահատվածում անհարմարություն է պատճառվել։ Սակայն ասեմ նաև, որ այդտեղ որևէ չարամիտ կամ արհամարհական դրսևորում հասարակության նկատմամբ պետք չէ փնտրել։ Ինքս նման դրսևորումներին միշտ դեմ եմ եղել թե՛ նախկինում, թե՛ առավելևս հիմա՝ պատգամավորի կարգավիճակում։

Բոլորիդ մաղթում եմ անվտանգ երթևեկություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica