close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» Ջհանգիրյանին հաղորդեք, որ ՀՅԴ-ի վրա 26 տարի անց ատամներն է կոտրելու. Բ. Եսայանը՝ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին

Քաղաքական

3 Մայիսի 2021, 23:47
 Ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» Ջհանգիրյանին հաղորդեք, որ ՀՅԴ-ի վրա 26 տարի անց ատամներն է կոտրելու. Բ. Եսայանը՝ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ հողատուի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարեց, թե իբր կառավարության շենքը մտնողներին պարզելու համար հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում, ու իմ լուսանկարն էին դրել։ Որ շատ չտանջվեն, մյուս օրը ներկայացա ԱԱԾ, պարզվեց ինձ առանձնապես չէին էլ փնտրում։
 
Հիմա՝ 2-րդ սերիան։ Էսօր Քննչական կոմիտե կանչված ընկերներիցս իմացա, որ ինձ էլ են «ծանուցում» ուղարկել, բայց չի հասել։ Անցյալ անգամվա նման՝ վաղը պատրաստվում եմ այցելել իրանց, ինձ փնտրելու նպատակով ծախսվելիք պետական միջոցները խնայելու համար։
 
Ինչ ասեմ, սրանք նույնիսկ կարգին քաղաքական հետապնդում չեն կարողանում կազմակերպել, չնայած որպես «բուքսիր» ներգրավել են ամենանախկիններից մեկին։ ԲԴԽ-ն զավթել փորձող, 90-ականների քրեական գործեր թխող, ընտրակեղծարարության «հիմնադիր հայր» գագո ջհանգիրյանին հաղորդեք, որ ոնց էն ժամանակ «ատամը չկտրեց», ընենց էլ 26 տարի հետո ատամը ոչ միայն չի կտրելու, այլև հիմա ՀՅԴ վրա իրա զառամյալ ատամներնա կոտրելու։
 
Հ.Գ. Սրանց իշխանության կողմից մեղադրվելը նորմալա, Դաշնակցական շատ ընկերներիս նկատմամբ մի քանի քրգործա հարուցված, հողատուները ունակ չեն նույնիսկ հասկանալ, որ մեր դեմ էդ չի աշխատում»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica