close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիվրիհիսար գյուղի 1500-ամյա հայկական եկեղեցի այցելուների թիվը բավականին մեծ է

Մշակույթ

3 Մայիսի 2021, 15:17
 Սիվրիհիսար գյուղի 1500-ամյա հայկական եկեղեցի այցելուների թիվը բավականին մեծ է

5-րդ կամ 6-րդ դարերում Կապադովկիայում (Գամիրք) Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով կառուցված Քըզըլ (Կարմիր) հայկական եկեղեցի այցելուների թիվը շարունակում է մեծ մնալ։ Կապադովկիայի գանձերից մեկը եղող սույն եկեղեցին գտնվում է Աքսարայի նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Հաբերթյուրք» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ եկեղեցին Կարմիր է կոչվել՝ այդ գույնի քարերով կառուցված լինելու պատճառով։ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից 2008 թ․ «Անհետացման ամենամեծ վտանգի տակ գտնվող աշխարհի 100 պատմական հուշարձանների ցանկում» ներառված սույն հայկական եկեղեցին սկսել է վերակառուցվել 2011 թ․։ Վերանորոգման աշխատանքները ներկայում շարունակվում են։

Հայկական եկեղեցու մասին թուրքական լրատվամիջոցի թղթակցին տեղեկություններ հաղորդած Աքսարայի նահանգապետ Համզա Այդողդուն նշել է, թե Սուրբ Գրիգորը Լուսավորիչը հենց այստեղ է անցկացրել կյանքի վերջին տարիները, և որ Քըզըլ եկեղեցին ամենահին քրիստոնյա տաճարներից մեկն է։ Նահանգապետը հավելել է, որ եկեղեցին այցելուների պակաս չի զգում, և որ հատկապես ամառային ամիսներին շուրջ 600 հազարից ավել զբոսաշրջիկ է այցելում այստեղ։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Քըզըլ եկեղեցին  շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։ Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում էին, թե եկեղեցին դարձել է գանձ որոնողների հանդիպման վայր, ովքեր մինչև իսկ ներկերով գրություններ են թողել կառույցի պատերին։

https://www.haberturk.com/aksaray-haberleri/86810371-bin-500-yillik-kizil-kilise-ziyaretcilerini-agirlamaya-devam-ediyor

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica