close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր էլ ՀՅԴ անդամներից Տարոն Մանուկյանն ու Սարգիս Կարապետյանն են կանչվել Քննչական կոմիտե՝ մեղադրյալի կարգավիճակով

Քաղաքական

2 Մայիսի 2021, 15:36
 Այսօր էլ ՀՅԴ անդամներից Տարոն Մանուկյանն ու Սարգիս Կարապետյանն են կանչվել Քննչական կոմիտե՝ մեղադրյալի կարգավիճակով

Այսօր առավոտյան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: 

ՀՅԴ անդամները մայիսի 3-ին ժամը 15:30-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:   

 «Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ.

- Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։

Հ.գ ամոթ նահանջողին»,- գրել է Տարուն Մանուկյանը: 

Իսկ Սարգիս Կարապետյանը հավելում է՝ «ԵՎ հետաքրքրականն այն է, որ օրն ու ժամը համընկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։

Հիշեցնենք, նաև, որ ապրիլի 28-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը 2 ամսով: Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica