close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանրության ճնշման ներքո է հրաժարական տվել և նրա լիազորությունների կատարումը անհնարին է․ սահմանադրագետ

Քաղաքական

30 Ապրիլի 2021, 15:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանրության ճնշման ներքո է հրաժարական տվել և նրա լիազորությունների կատարումը անհնարին է․ սահմանադրագետ

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը։

«Փաշինյանի իրավաբանները դեռևս երեք տարի առաջ արդարացիորեն հիմնավորել էին, որ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար։ Հիմա երբ հակառակն են հիմնավորում, դա կոչվում է «վերլուծական շիզոֆրենիա»։ Պետական մարմինների համար անթույլատրելի է իրենց գործունեության հիմքում դնել այդ ամբիվալենտությունը, որը բերում է «վերլուծական շիզոֆրենիայի» և ամբողջությամբ նսեմացնում, փոշիացնում է պետական իշխանության մարմինների վարկանիշը և պետականությունը»,-ասաց Վարդան Այվազյանը։

Նա նշեց, որ Սահմանադրությունը չի կարելի մեկնաբանել տառացի, այլ՝ ըստ բովանդակության։

«Մասնավորապես երբ խոսքը վարչապետի հրաժարականի մասին է, ինչպես Սահմանադրության 158-րդ հոդվածը, այնպես էլ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը հստակ ամրագրում են վարչապետի և կառավարության հրաժարականի հիմքերը և բացարձակ չի կարելի կառավարության հրաժարականը շփոթել վարչապետի հրաժարականի հետ»,-ասաց Վարդան Այվազյանը։

Մանավանդ երբ կառավարության գլուխն է հրաժարական տալիս, ըստ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի, դա տրամաբանորեն ենթադրում է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն։

Թեև Փաշինյանը իր հրաժարականը ներկայացնում է իբրև բարի կամքի դրսևորում, բայց, սահմանադրագետի գնահատմամբ, դա բարի կամքի արդյունք չէ, այլ նա հանրության մեծ զանգվածների ճնշման ներքո է հրաժարական տվել, և, փաստացի, այդ հրաժարականի հիմքը հանդիսացել է այն, որ նրա լիազորությունների հետագա կատարումը անհնարին է դարձել։ Եվ այս պարագայում իրավական լուծումը, ըստ Վարդան Այվազյանի, պետք է լիներ այն, որ կառավարությունը 2-3 փոխվարչապետներից որևէ մեկին նշանակեր ժամանակավոր պաշտոնակատար։

Իրավագիտության մեջ հրաժարականը՝ լինի վարչապետ, նախագահ, պատգամավոր, թե մեկ այլ պաշտոնատար անձ, նշանակում է տվյալ պաշտոնում իրավահավասարության ավարտ՝ արձանագրեց սահմանդրագետը։

«Չեք կարող ասել մեկ դեպք, երբ նախարարը հրաժարականից հետո շարունակի պաշտոնավարել, պատգամավորը կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica