close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սխալվում են, թե սրանով մեզ հետ են պահելու․ ՀՅԴ-ականներին կանչել են ՔԿ Երևանի վարչություն

Քաղաքական

29 Ապրիլի 2021, 16:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սխալվում են, թե սրանով մեզ հետ են պահելու․ ՀՅԴ-ականներին կանչել են ՔԿ Երևանի վարչություն

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի՝ ՔԿ Երևանի քննչական վարչություն ներկայանալու ծանուցագիրը փոխանցել են միայն այսօր՝ քիչ առաջ, ինչը նա սադրանք է համարում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ծանուցագիրը ավելի վաղ են հանձնել, բայց, ասաց՝ դրանից հարցի էությունը չի փոխվում։

Իսկ ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին հանձնել են երեկ՝ ՀՅԴ Արտաշատի գրասենյակի առջև, որը շրջապատված է եղել ոստիկանանական ուժերով, և դաշնակցականներից՝ ով դուրս է եկել գրասենյակից, միանգամից բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին տարբեր պատրվակներով։

«Մեր տան տեղն էլ գիտեն, հասցեն էլ, այդ ծանուցագիրը շատ հանգիստ կարող էին տանը տալ։ Երեկոյան ուշ ժամի կուսակցության գրասենյակի դիմաց ծանուցագիր հանձնելը տարօրինակ եմ համարում։ Եթե կարծում են, որ սրանով մեզ հետ են պահելու, սխալվում են»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց կանչել են այն գործի շրջանակում, որ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ։

«Այն դեպքում, որ երբ իրենք մի քանի հոգով հավաքվում էին դատախազության մոտ, դատախազը պատիվ էր անում և իջնում էր, բացատրություն էր տալիս։ Այս դեպքում, երբ խոսքը հերոսական սյունեցի ժողովրդի իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, մարդկանց ապօրինություններով ազատությունից զրկելու գործընթացների մասին է, և հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել և բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, այլև դրա պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որը արժանացավ ոստիկանների բիրտ, կոպիտ, ապօրինի գործողություններին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ստում է, թե Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը չեն կանչվել հարցաքննության։

«Մանիպուլացրել էր, որովհետև Իշխան Սաղաթելյանն այսօր կանչվել է հարցաքննության մեկ այլ գործով Հատուկ քննչական ծառայություն, իսկ Տարոն Տոնոյանը մեկ ժամից մեկ այլ գործով է կանչվել հարցաքննության։ Գեղարքունիքի մարզում էլ Իշխան Սաղաթելյանի եղբայրը և զարմիկն են կանչվել հարցաքննության։ Այնպես որ, թող չասեն, թե այս ամենը փոխկապակցված չէ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica