close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ դատախազության շենքի առջև. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Քաղաքական

28 Ապրիլի 2021, 18:13
 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ դատախազության շենքի առջև. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև։

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ։

Ի պաշտպանություն արժանապատիվ սյունեցիների, ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դեպքերի առիթով քրեական գործեր հարուցելու պահանջներով Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց, անցկացվեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխավոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսվեց, այլև ոստիկանությունն իր ագրեսիվ գործողություններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից ավելի անձանց:

Իրավապահ մարմինների հանցավոր վարքագիծը ստիպում է արժանապատիվ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրավունքները: Ոստիկանությունը վերածվել է իշխանության և հատկապես վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատվերն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիվ գործիքի: Ակնհայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազությունը ստանձնել են իշխանության հանցագործություններն օրինականացնելու անպատվաբեր դերակատարությունը: Վերջին ժամանակաշրջանում Երևանում և մարզերում նկատելի է ՀՅԴ կառույցի թիրախավորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնույթ:

Իշխող խմբակի համար այլևս ակնհայտ է, որ առանց բռնությունների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկված են վերարտադրվելու՝ նույնիսկ նվազագույն հնարավորությունից։

Ըստ այդմ՝ դիմում ենք իրավապահ մարմիններին և պահանջում մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին, հակառակ դեպքում՝ օրենքի ողջ խստությամբ կենթարկվեք պատասխանատվության։

Այս պահանջը բարձրաձայնելու համար 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, բոլոր արժանապատիվ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցելու բողոքի ակցիայի՝ դատախազության շենքի առջև:  

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

28.04.2021թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica