close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցական սոցծառայողների զանգվածային ազատումներն աշխատանքից շարունակվում են․ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 20:00
 Դաշնակցական սոցծառայողների զանգվածային ազատումներն աշխատանքից շարունակվում են․ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների

Սոցծառայության ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արտակ Վարդանյանին ազատել են Սևանի սոցիալական աջակցության տարաքային գործակալության պետի պաշտոնից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քաղծառայողին ազատել են առանց նշելու որևէ հիմք․ պարզապես ինչ-որ մի պահի ասել են՝ անձնական գործերն ուղարկեք Երևան՝ Միասնական սոցիալական ծառայություն, որ կառույցի վերակազմավորումից հետո վերանշանակեն, բայց մի քանի օրից Երևանից զանգել են մարզպետարան ու տեղեկացրել, որ Արտակ Վարդանյանին ազատեն աշխատանքից։

«Հստակ քաղաքական գործընթաց է, վստահ եմ, որ իմ՝ դաշնակցական լինելն է եղել պատճառը, որ ինձ ազատեն, քանի որ այլ պաշտոններից էլ ազատել են մեր կուսակցական ընկերների։ Դրսից մարդիկ են բերել, որ ընդհանրապես այս համակարգից տեղյակ չեն։ 100 տոկոսով համոզված եմ, որ իրենց համակարգողը այստեղից գնացել է, նստել, վերլուծել են, որ մեզանից ոչ մեկին չեն նշանակում։ Այնինչ, կառույցի վերակազմավորման դեպքում, մեզ ազատելիս պարտավոր էին փոխարենը մեկ այլ պաշտոն առաջարկել․․․ բայց հարցն այն է, որ նույնիսկ հարկ չեն համարել ինձ կանչել, խոսել հետս»,-ասաց Սևանի սոցիալական աջակցության տարաքային գործակալության՝ աշխատանքից ազատված պետ Արտակ Վարդանյանը։

15 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող Մելիք Ներսիսյանին ազատել են Սևանի զբաղվածության տարածքային կենտրոնի պետի պաշտոնակատարի պաշտոնից։

Վերակազմավորումից հետո իրենց կառույցը՝ Զբաղվածության տարածքային գործակալությունը պետք է միանար Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը և ստեղծվեր մեկ մարմին։ Տրամաբանական կլիներ, որ Մելիք Ներսիսյանին գոնե մեկ դաս ցածր՝ գլխավոր մասնագետի հաստիք առաջարկեին նոր կազմավերվող կառույցում, բայց դա էլ չեն արել։ Պարզապես, առանց իրեն աշխատանքից ազատելու, իր տեղի համար մրցույթ են հայտարարել, որին ինքը ևս փաստաթղթերն ուղարկել է, որ մասնակցի, բայց հաղթածների ցանկում իր անունը չի եղել։

Բանն այն է, որ Մելիք Ներսիսյանը ևս դաշնակցական է, առջևում ընտրություններ են և նրանից էլ ազատվել են ապօրինի գործընթացով։

Արդյուքում, 763 շահառու, որոնցից 20-ից ավելիի հետ այս եռամսյակում  ծրագրեր պետք է անեին, մնացել են անորոշության մեջ․ համակարգը պարալիզացվել է։

Ստեղծված «բարդակի» ընթացքում աշխատանքի ընդունման հրամանը ձեռքին եկել է ընդհանուր բաժնի պետը, անցել աշխատանքի, բայց նրա պաշտոնի համար ևս երկրորդ փուլով մրցույթ են հայտարարել։

Իշխանական թիմի ռեպրեսիաներին ենթարկված սոցծառայողներն ասում են՝ կուսակցական հիմքով հետապնդումները միայն իրենց մարզում չեն, նույնն է նաև Գավառում, Աշտարակում և այլուր։

«Միանշանակ, ընտրություններին ընդառաջ է սա արվում։ Նույնիսկ չեն կանչում, ասեն՝ մեր չափորոշիչներին չեք համապատասխանում, գոնե տեսուչի պաշտոն չեն առաջարկում, որ հրաժարվենք»,-ասացին նրանք։

Արտակ Վարդանյանն ու Մելիք Ներսիսյանը ապօրինի ազատված այլ աշխատակիցների հետ գնացել են Միասնական սոցիալական ծառայության պետ Դավիթ Գասպարյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանին հանդիպելու և հարցնելու իրենց ազատման պատճառը։

Դավիթ Գասպարյանն ասել է՝ ինքը նոր է նշանակվել և գործընթացից տեղյակ չէ, Աննա Ժամակոչյանն էլ չի բարեհաճել ընդունել նրանց։

Այնինչ, քաղծառայության տասնյակ տարիների ստաժ ունեցող աշխատակիցներին, եթե անգամ նշանակեին այլ պաշտոնի, այս ազատում-ընդունումներից հետո քաղծառայողի ստաժն էլ ջուրն էր ընկնելու, ինչն ազդելու էր աշխատավարձի չափի վրա։ Փաստացի, մարդկանց ամբողջ կյանքի վաստակը զրոյացնում են՝ զուտ բոլոր կառույցներում ընտրությունների ժամանակ «իրենց մարդկանց» նշանակելու համար։

Եվ այս ապօրինությունները կյանքի կոչելու համար իմքայլականներն օրենսդրական հիմքեր են ապահովել․ փոխել են Քաղծառայության մասին օրենքը, կառավարության համապատասխան որոշումներ ընդունել։

Ավելի վաղ Yerkir.am-ը անդրադարձել էր կուսակցական հիմքով հետապնդումների ենթարկված այլ աշխատակիցների օրինակների ևս «Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով» հոդվածում։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica