close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԳԱԱ-ում կայացել է «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկումը

Խմբագրի անկյուն

20 Ապրիլի 2021, 17:47
 ՀՀ ԳԱԱ-ում կայացել է «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկումը

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր կայացել է «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը նախագահել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը:

Կլոր սեղանին մասնակցել է նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը մասնակիցներին ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի ծավալած գործունեության, ներկայումս տարվող աշխատանքների հիմնական ուղղությունների և արձանագրված հաջողությունների մասին ամփոփ տեղեկություններ:

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Ռուբեն Սաֆրաստյանը (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր), Ռուբեն Մելքոնյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Անուշ Հովհաննիսյանը (ավագ գիտաշխատող), Մարտիկ Գասպարյանը (Ռուսաստանի ԲԳԱ բյուրոյի անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր), Կարեն Խաչատրյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Էդիկ Մինասյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Էդգար Հովհաննիսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Խաչատուր Ստեփանյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Արման Եղիազարյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Գևորգ Ստեփանյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Հարություն Մարությանը (պ.գ.դ.), Արմեն Մարուքյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Աշոտ Հայրունին (պ.գ.դ., պրոֆեսոր), Քրիստինե Մելքոնյանը (պ.գ.թ., դոցենտ) և այլք:

Ստորև ներկայացնում ենք կլոր սեղան-քննարկման տեսագրությունն՝ ամբողջությամբ:

Գիտնականների՝ քննարկման ընթացում հնչեցրած տեսակետները Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված թողարկումների շրջանակներում շուտով հանրությանը կներկայացնենք նաև առանձնաբար՝ հրապարակելով նաև ելույթների տեքստային տարբերակները:  

Խմբ.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica