close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 667, մահվան՝ 24 նոր դեպք

Առողջապահություն

20 Ապրիլի 2021, 11:20
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 667, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի  20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 485-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3919 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ապրիլի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 982 է: Ընդհանուր առմամբ, մահվան  դեպքերի թիվը հասել է 4901-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 671 է, ընդհանուր առողջացածներինը՝ 189 688, փաստացի բուժվողներինը՝ 14 896 (մեկ օրում նվազել է 28-ով): Մեկ օրում արվել է 4398 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 942 001 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica