close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով, ահա թե ինչով է զբաղված Նիկոլի թիմը. Մ. Մինասյան

Քաղաքական

16 Ապրիլի 2021, 23:51
 Կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով, ահա թե ինչով է զբաղված Նիկոլի թիմը.  Մ. Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել՝ խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ զբաղված Փաշինյանի թիմի մասին։

«Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, ինչ ընդհանուր լեզվում կոչվում է խաղաղության պայմանագիր, իսկ փաստերի լեզվով՝ կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով: Եվ սա նրա առաքելության վերջին ակորդն է: Հայաստանի և հայկական շահերին դավաճանելու առաքելություն բոլոր այն մարդկանց ձեռքերով, որոնք նրան իշխանության են բերել` տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից, մինչև ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք անվերապահորեն հավատացել էին նրան և վստահել իրենց երազանքների իրականացումը և որոնք այժմ փորձում են գոնե ինչ-որ բան հասկանալ իրենց շրջապատող քաոսից:

Եվ թող ձեզ չթվա, որ այս համաձայնագրի մշակումը իրավիճակային որոշում է: Նիկոլի դավաճանության էությունը կայանում է նրանում, որ նա մեթոդաբար և նպատակաուղղված գնում էր դրան: Այս ծրագիրն իրականացնելու համար նրան անհրաժեշտ էր բարոյալքված և գլխատված բանակ, նա մեթոդաբար հասավ դրան, վերահսկվող խորհրդարան, դրան նույնպես հասավ, խամաճիկ իշխանություն Արցախում և լիովին պարտված պատերազմ․ մենք դեռ մարսում ենք այն՝ վրդովվելով անգործությունից, ստից ու ցինիզմից:

 
 

Կապիտուլյացիայից հետո նրա համար կենսական կարևորություն ուներ իշխանության մնալը, և մեր հասարակության երեսպաշտությունը, որը հանգեցրել է ընդդիմության անգործությանն ու թուլությանը, նրան տվել է այդ հնարավորությունը:

Իր առաքելությունն ավարտելու համար նրան անհրաժեշտ է վերահսկվող խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին՝ ընտրությունները կեղծելով, իր կողմից ղեկավարվող կառավարություն, որը կնշանակի այս վարժեցված պատգամավորներին և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելուց հետո իրականացրել է Նիկոլի բոլոր, կրկնում եմ բոլոր հրամանները:

Ավելին, այս հարցում նա վայելում է բոլոր արտաքին դերակատարների ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, աջակցությունը, լուռ մնացող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները արգելափակող Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Անգամ Սորոսի գլոբալիստական նախագիծը սատարում է այս գործընթացին: Բոլոր արտաքին դերակատարները պատրաստ են Հայաստանի ապագայի գնով ապաշրջափակել տարածաշրջանը, բացառությամբ, թերևս, Ռուսաստանի, որը չի շտապում աջակցել Հայաստանին այն պարագայում, երբ Հայաստանն ինքն իրեն չի աջակցում:

Թափթփուկից, որի շուրթերին 5000 հայրենասերների արյունն է, խաղաղարարի վերածված Նիկոլը, կամրապնդի իր իշխանությունը ստրկամիտ բթության ծափահարությունների ներքո:

Իր իշխանության հենց սկզբից Նիկոլը մեթոդաբար և ծայրաստիճան հաջող կերպով պարտադրում էր (և շարունակում է պարտադրել) իր խաղը բոլորիս: Խաղ, որի հաղթանակի դեպքում նա կլինի տարածաշրջանում խաղաղություն բերողը, այլ ոչ թե խղճուկ դավաճան: Եվ միայն մեզանից՝ Հայաստանը որպես Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից է կախված, որ դա նրան չհաջողվի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica