close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր տեղն այս պահին լափամանում է, ավելի ուշ՝ դատարաններում. Լոռու դպրոցների արձագանքը

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 23:40
 Ձեր տեղն այս պահին լափամանում է, ավելի ուշ՝ դատարաններում. Լոռու դպրոցների արձագանքը

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Արցախը դավաճանաբար հանձնելու, Հայաստանի Հանրապետությունում դժոխային իրադրություն ստեղծելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրախաղերով հայ ժողովրդի ապագան վերջնական խորտակման տանելու գործընթացներից առավել քան ոգեշնչված, այսօր ՀՀ Ազգային ժողովում ունեցած իր ճառում նշեց.  «Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ժամանակ որ համայնք գնաս՝ իմ գերատեսչության կատարած աշխատանքի արդյունքը տեսնելու ես, եթե չեք տեսել կամ փորձում եք հիմա չտեսնել, ժողովուրդը դա տեսնում է, ու ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա մեր տեղը»։

Իհարկե, համայնքեր այցելելով՝ կարելի է տեսնել ոչ միայն Սուրեն Պապիկյանի գերատեսչության, այլ ողջ իշխանության կատարած աշխատանքը. ամենուր գաղթականներ, թշվառություն, խաբված ու մոլորեցված հասարակություն, Ռուսաստանի ճամփան բռնած քարավաններ։ Եվ համայնքերում և՛ տեսնում, և՛ ցույց են  տալիս ոչ միայն Պապիկյանի, այլև Արցախը սպանդանոցի վերածած, հայրենիքը թշնամուն նվիրած ու մի ողջ սերնդի արյունը վաճառած հանրապետության գերագույն գլխավոր դավաճանի տեղը։

Կոնկրետ Լոռու մարզի համայնքներից այսօր հարցնում էին՝ մարզպետարանը մենա՞կ է լափել պատերազմի օրերին մարզի դպրոցներից հավաքված մեծաքանակ գումարը, թե՞ պարոն Պապիկյանի հետ միասին։ Համայնքներում հակված են ավելի շատ երկրորդ տարբերակին, քանի որ. 1. ակնհայտ քրեորեն պատժելի այս արարքին որևէ կերպ չի արձագանքում Սուրեն Պապիկյանը, 2. ի տարբերություն հայրենիքի տարածքի՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի թշերն ու վիզը օր – օրի լայնանում և ճարպակալում են։ Դպրոցներից մեկի ներկայացուցիչն էլ զայրացած նշեց. «Իրենց փոխանցեք, որ ձեր տեղն այժմ լափամանում է, հետո՝ դատարաններում»։

Իհարկե, Սուրեն Պապիկյանը կարող է նույն ոգով հայտարարել, որ տեսեք-տեսեք՝ այդ չար մարզպետարանն է կազմակերպել, ինքը տեղյակ չէ, իր գործը գերագույն դավաճանի հետագա հանցագործությունների համար լիարժեք պայմաններ ապահովելն է և այլն, և այլն։ Դե, հին ժողովրդական խոսք կա՝ դավաճանի լեզուն պետք է կտրել, այլապես՝ նա կշարունակի խոսել և համոզել։

Հիշեցնենք՝ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ պատերազմի օրերին Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեծ չափերի դրամ է հավաքվել: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, թե այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել: Հայտնել էինք, որ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:  

Մարզպետարանի՝ Yerkir.am-ի հարցման պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր՝ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Փաստորեն, եթե հանկարծ հայ հասարակությունն իմանա, թե ինչ են արել հավաքած փողերը, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել…

Վահե Սարգսյան

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica