close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագահը ցավակցել է Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 22:16
 Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագահը ցավակցել է Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահի ցավակցական խոսքում ասված է․

«Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի եւ հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր եւ իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը:

Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ եւ հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց ծանր վիշտը»:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica