close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե այս ապաշնորհները մնան, անխուսափելի կդառնա հումանիտար աղետը․ Թադևոս Ավետիսյան

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 19:38
 Եթե այս ապաշնորհները մնան, անխուսափելի կդառնա հումանիտար աղետը․ Թադևոս Ավետիսյան

Փաստ է, որ 2020 թվականին մենք  ունեցել ենք նախորդ 20 տարիների կտրվածքով, 2008 թվականի ճգնաժամից հետո մինչև հիմա արձանագրված ամենամեծ  տնտեսական անկումը և ՀՆԱ-ի կրճատումը։ Հետևաբար փաստ է, որ այսպիսի անկման պարագայում չէինք կարող ունենալ կատարողական բարձր ցուցանիշ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«2020 թվականին պլանավորված եկամուտները՝ ըստ հրապարակված ամիսների՝ հունվար-սեպտեմբերին, այսինքն մինչև պատերազմը, փաստացի հավաքագրման կատարողականը պլանավորածից պակաս էր 12 տոկոս։ Բնականաբար  պատերազմից հետո այդ ցուցանիշը ավելի վատացել է։ Նույնը ծախսերի մասով՝ ավելի քան 10 տոկոս ծախսերն են պակաս կատարվել և հիմնականում ի հաշիվ կապիտալ ծախսերի թերակատարման։ Վերջին տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր, կապիտալ ծախսերը թերակատարվել են 52 տոկոսով։ Սա միայն 2020 թվականին չի վերաբերվում, որ կովիդով պայմանավորված «սղացնեն»։ Նախորդ  2019-ին էլ ունեցել ենք կապիտալ ծախսերի թերակատարում։ Փաստացի՝ պետությունը կապիտալ ծախսեր պլանավորելով և չկատարելով բացասական հաղորդագրություն է ուղարկում նաև ներդրողներին»,- ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ «եթե պետությունը իր ներդրումները չի կատարում, այդ ինչո՞ւ պետք է տեղական և օտարերկրյա ներդրողները մեր երկրում ներդրում կատարեն, և երկրորդը կապիտալ ծախսերը ունեն մուլտիպիլկատիվ էֆեկտ՝ պետությունը կատարելով կապիտալ  ծախսեր, օրինակ ջրամբարների շինարարություն և այլն, դա բերում է իր հերթին լրացուցիչ պահանջարկ, լրացուցիչ ներդրումներ մասնավորից»։

Թադևոս Ավետիսյանը նաև նկատեց, որ դեֆիցիտն այս ընթացքում 1․1 տոկոսով աճել է։  Այս ժամանակահատվածի համար պետք է լինեին 3․7 մրդ դրամի պահուստային միջոցներ․

«Պահուստային միջոցները եղել է իրենց սիրած թիվը՝ զրո։ Դա  լավ օրից չէ որ այդպես է, եկամուտները  թերահավաքվել են, որովհետև տնտեսությունն է կրճատվել, տնտեսական ակտիվությունն է  նվազել։ Պետական բյուջեի ծախսերի թերակատարումը բերել է նրան, որ 2021 թվականին ևս շարունակվում է այդ ցուցանիշների ուղղություններով բացասական միտումը»։

Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ տնտեսությունը շարունակում է անկումը, տնտեսական  ակտիվության ցուցանիշը այս երեք ամիսներին 6,7 տոկոսով նվազել է և շարունակում է նվազել։

«Եթե այս ապաշնորհները պետք է շարունակեն, ուղղակի անխուսափելի է լինելու տնտեսական խորը կոլապսը,  սոցիալական այնպիսի ճգնաժամը, որը կբերի շատ ուղիղ ձևակերպմամբ հումանիտար աղետի, իսկ հակառակ պարագայում նոր իշխանությունները նույնիսկ օրն ի բուն աշխատելու պարագայում դժվարությամբ են կարողանալու առաջին փուլում լուծել գոնե անկման այս միտումը կասեցնելու խնդիրը։ Բավականին բարդ և բազմագործոն  վիճակ է, որովհետև հանրային կյանքի բոլոր ուղղություներում անկում է, ներառյալ նաև ռսիկերը՝ աշխարհաքաղաքական ռիսկեր, անկայունություն և ընդհանուր առմամաբ նաև ծանր ներդրումային վիճակ  է երկրում»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ երկրից կապիտալը փախչում է, և 2020 թվականին առաջին անգամ 15-20 տարիների կտրվածքով արձանագրվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական  հաշվեմնացորդ․

«Ավելի շատ գնացել էր երկրից օտարերկյա ուղղակի ներդրում, քան եկել էր և այդ բացասական հաշվեմնացորդը 7 մլրդ դրամ է, որը քիչ չէ։ Այսպիսի իրավիճակում եկող կառավարության թիվ մեկ խնդիրը լինելու է դեպի անդունդը գլորվելու այս ինտենսիվ գործընթացը կասեցնելը։ Դա կասեցնելը արդեն բարդ է և ամեն հաջորդ օր ավել է բարդանում, քանի որ այս ապաշնորհները ամեն օր ձախողում են, որը բերում է տնտեսական, սոցիալական հետևանքներ և դրա լուծումները հնարավոր չէ կախարդական փայտիկով»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica