close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան արգելել է կրիպտոարժույթները

Տարածաշրջան

16 Ապրիլի 2021, 17:09
 Թուրքիան արգելել է կրիպտոարժույթները

Թուրքիայի Կենտրոնական բանկը օրինական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների կիրառման համար՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով: Համապատասխան կարգավորման կանոնները հրապարակված են Resmî Gazete պետական պաշտոնական թերթում:

Արգելքն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա ապրիլի 30-ից: Դա վերաբերում է քաղաքացիների և կազմակերպությունների միջև կրիպտոարժույթներով ցանկացած գործողության իրականացմանը: Թուրքիայում կրիպտոարժույթները պաշտոնապես դադարում են լինել վճարման մատչելի միջոց՝ միջնորդների միջոցով կամ ուղղակիորեն ապրանքների գնման ու ծառայությունների  վճարման համար:

Ընթացիկ փուլում Կենտրոնական բանկը չի սպասարկի, չի երաշխավորի, չի կարգավորի կրիպտոարժույթներով գործարքները: Կենտրոնական բանկը նշել է, որ նման գործարքները լուրջ ռիսկեր են պարունակում պայմանագրային կողմերի համար, այդ թվում`պաշտոնական կարգավորիչների կողմից որևէ արդյունավետ վերահսկողության բացակայության պատճառով:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica