close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

16 Ապրիլի 2021, 08:50
 Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»

«Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։ Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։

Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ Ռուսաստանից ժամանած մասնագետներից։ Այս թիմն իր առաջ նպատակ է դրել գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տհաճ անակնկալ մատուցել եւ բոլորի համար անսպասելի բարձր տոկոսներ «խփել»։ Նկատենք, որ Վանեցյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը համեմատաբար կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել են դաշտում, բայց այս ընթացքում կարողացել են հայտնի դառնալ՝ մեկ տարվա մեջ մոտ 70 գրասենյակ են բացել մարզերում եւ պատրաստվում են ակտիվ դերակատարում ստանձնել երկրի քաղաքական կյանքում»,- գրում է թերթը։ 

 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica