close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով. Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը հայտարարություն է տարածել

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 15:09
 Հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով. Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը հայտարարություն է տարածել

Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, Ոստիկանության պատվարժան սպաներ ու ընկերներ, ծնվել և մեծացել եմ ոստիկանության ծառայողի ընտանիքում և շատ բարձր եմ գնահատում ուսադիր կրողի պատիվն ու արժանապատվությունը, ուստի երջանկահիշատակ հորս մասից հետո որոշեցի շարունակել նրա կիսատ թողած գործը և 2007 թ․-ից ծառայության անցա ՀՀ Ոստիկանությունում։

2014 թ․-ից ղեկավարելով տարբեր անձնագրային ծառայություններ, իսկ վերջին տարիներին ղեկավարելով ՀՀ ամենածանրաբեռնված անձնագրային ծառայություններից մեկը՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը, իմ անձնակազմի հետ միասին օր ու գիշեր քրտնաջան աշխատելով՝ ջանք ու եռանդ չեմ խնայել ոստիկանության դերը, վարկանիշը հասարակության մեջ ու քաղաքացիների մոտ բարձր պահելու, իրական ռազմավարական փոփոխություններ իրականացնելու, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ամեն օր բարելավելու ուղղությամբ։

2020թ․-ի ծանր տարում կորոնավիրուսի համաճարակի, Արցախյան պատերազմի և նաև հետպատերազմյան շրջանում, Արցախից Հայաստան եկած մեր հազարավոր հայրենակիցներին այդ ծանր օրերին օգտագործել եմ ամբողջ հնարավորություններս փաստաթղթերի վերականգնման և այլ տարատեսակ հարցերում ի պաշտոնե բարձր աջակցություն ցուցաբերելով՝ ամենօրյա համագործակցության մեջ լինելով Արցախի  Ոստիկանության և Շենգավիթ համայնքում գործող՝ Արցախի քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող օպերատիվ շտաբի հետ։

2021թ․-ի հունվարին ՀՀ Ոստիկանության ԱՎՎ ղեկավարի միջնորդությամբ ներկայացվել եմ խրախուսման, և Արցախի Ոստիկանապետի հրամանով պարգևատրվել եմ «Օրենքի պատվար» մեդալով։

Ծառայությանս ընթացքում ամեն ինչ արեցի՝ ներկայացնելով տարատեսակ առաջարկություններ՝ կարճ  ժամանակում վերափոխելու անձնագրային ծառայությունների սպասարկման որակը, համակարգի անլուծելի թվացող խնդիրները՝ ներկայացնելով իմ տեսլականը, սակայն մնացի միայնակ և ձեռք բերեցի «ոխերիմ բարեկամներ»։

Լինելով ծայրահեղ սկզբունքային ղեկավար և մարդկային տեսակ, չհաշտվելով ոստիկանությունում նախկինում ամրացած և ներկայումս նույնպես շարունակվող մի շարք բացասական անհերքելի իրողությունների հետ, որոնք հիմնականում վերաբերում են ոստիկանության իրականացրած կադրային քաղաքականությանը և ոչ միայն, իմ դիմումի համաձայն որոշում եմ կայացրել ազատվել Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Գոնե ինձ և ինձ ճանաչողների համար այս ցավոտ որոշման իրական և ծավալուն պատճառների մասին կարծում եմ ապագայում առիթ կլինի անդրադառնալու։ Ես այս պահին հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով, ոստիկանության համակարգի բարեփոխումները այլընտրանք չունեն և ես դրան սրբորեն եմ վերաբերվում։ Ես ոչինչ չեմ խնայելու ապացուցելու համար, որ դա հնարավոր է։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱԺ պատգամավորներին, որոնք վերջին ամիսների ընթացքում լսել և կիսել են իմ մտահգությունները ոստիկանության մասին և փորձել են օգտակար լինել։

Չար ուժերին խնդրում եմ այս որոշմանս մեջ  քաղաքական ինտրիգներ չփնտրել, սոցիալական կայքերում ինձ անիմաստ ման չգալ, ես երբեք չեմ եղել, և մինչև մահս չեմ լինելու գրանցված ոչ մի սոցիալական կայքում։ Ինձ ճանաչողները լավ գիտեն իմ սկզբունքային և չկոտրվող տեսակը, ես խոսքի և գործի մարդ եմ։

Ծառայում եմ բացառապես Հայաստանի Հանրապետությանը և Հայոց պետականությանը։

Աստված պահապան մեր ազգին՝ հազար փառք մեր զոհված տղերքին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica