close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով. Արմեն Աշոտյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 15:03
 Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով. Արմեն Աշոտյան

Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության եւ ստի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով:

Բավական է հիշել, որ այս թուրքի թլիպը հայտարարում էր, թե բանակցությւոնները սկսել է սեփական կետից եւ ինչ ուզում, այն էլ բանակցում է:

Բավարար է վերհիշել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը 2016-ից հետո բանակցային գործընթացի մասին:

Բավական է հիշել, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին առավել հայանպաստ տարբերակով զինադադարի առաջարկը մերժվել է վիժվածքի կողմից:

Բավական է հիշել, թե նույն բանակաշինության հետ կապված անցյալ տարվա տավուշյան դիրքային մարտերից հետո ինչպիսի բարձր գնահատականներ էր հնչեցնում նույն վիճվածքը Հայոց բանակի մասին:

Բավական է հիշել, որ թալանի մասին հեքիաթները այդպես էլ մնացել են նրա հեղինակի փորում որպես կուտակված լեղաքարեր:

Նիկոլ, դու ոչ միայն կապիտուլյանտ ես ու դավաճան: Դու անբարոյական վիժվածք ես:

Հ.Գ. Հը, ընդդիմությու՞ն , դու դեռ ուզու՞մ ես սրա հետ ընտրությունների գնալ, սահմանադրական ճանապա՞րհ երազել...»։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica