close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուխով սրանց ռադ ենք անում. Գեղամ Նազարյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 13:46
 Դուխով սրանց ռադ ենք անում. Գեղամ Նազարյան

Մեր կողքին ապրում է մի մոլագար, որին պետք էր Արցախը նվիրել թշնամուն, որ հետո Ազգային ժողովում հայտարարի, թե Արցախն ապագա ունի:

Նրան պետք էր կործանել Հայաստանը, որ հայտարարի, թե մեր երկիրն ապագա ունի։

Պետք է տիեզերքի վերջին ստահակը լինես, որ հայտարարես, թե սա մեր Սարդարապատն է ու երկիրը տանես խայտառակ պարտության։

 Պետք է հատակում լինես, որ պատերազմի ամենաթեժ պահին ղժղժան ձայնով կոչ անես տանից կասկա ու զրահաբաճկոն գտնել ու գնալ ռազմաճակատ։

Ստահակ, մոլագար, տականք պետք է լինես, որ որդուդ ու կնոջդ մասնակցությամբ բեմադրություններ կազմակերպես, կեղծ խրամատներ ու բլինդաժներ կառուցես, որ Էրատոն ֆոտոսեսիաներ կազմակերպի, երբ մեր որդիներն այդ ժամանակ զոհվում ու վիրավորվում էին։

Տականք, իսկ Եռաբլուրում ապագա կա՞, անհետ կորածներն ապագա ունե՞ն, հողի տակ ամփոփված տղերքն այս մոլորակում ապագա ունե՞ն։ Հադրութն ու Շուշին ապագա ունե՞ն:

Տականք, վախկոտ, ստահակ, մոլագար մարդասպան, ուշադիր լսիր, ականջներիդ օղ արա, մեր երկիրը, մեր ազգին չշփոթես քեզ ծափահարող իմքայլական ուսապարկերի հետ, ֆեյքերի բանակի հետ։

Ուշադիր լսիր, Հայաստանն Արցախի հետ ունի ապագա, բայց առանց քեզ, առանց քո թափթփուկների։ Ապագա Հայաստանում, որը շուտով գալու է, դու մեղադրյալի աթոռից ես հարցերի պատասխանելու, քո ու քո կնոջ հեռախոսները մանրակրկիտ ուսումնասիրվելու են, որ պարզվի, թե բունկերից ում հետ եք խոսել, մեսիջներով փոխանակվել, որ թշնամուն այդքան հեշտությամբ հաջողվում էր բայրաքթարներով սպանել մեր լույս տղերքին։

Մոլագար մարդասպանին ծափահարողներ, դուք հստակ գիտակցեք, որ Շուշին հանձնողին ոտնկայս ծափահարելու համար պատասխան եք տալու։ Տականքեր, չկարծեք, թե ժամանակը ձեր դաշնակիցն է, չշշկռվեք։ Պատիժը լինելու է խիստ։ Մեզ անդադար նայում, հետեւում են մեր լույս տղերքը, որոնք մեզ պատգամ են թողել։

 
 

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica