close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոհանին հայտարարել է խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը մինչև 60%-ի հասցնելու՝ Իրանի մտադրության մասին

Տարածաշրջան

14 Ապրիլի 2021, 14:06
 Ռոհանին հայտարարել է խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը մինչև 60%-ի հասցնելու՝ Իրանի մտադրության մասին

Իրանի կողմից ուրանի՝ մինչև 60% հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մեր գործողությունները՝ միանգամայն խաղաղ, կգտնվեն ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Մինչև 60% հարստացումը նույնպես խաղաղ նպատակներով է և ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո»,- ասել է նա:

Նախագահի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ:

Ռոհանին ասել է, որ նոր ցենտրիֆուգների տեղադրումը և ուրանի հարստացումը պատասխանն է Իսրայելի գործողություններին: «IR-6 (ցենտրիֆուգների) գործարկումն ու 60% հարստացումը ներկայիս իրավիճակի պատասխանն է: Եթե Իսրայելը դավադրություն է կազմակերպում մեր ժողովրդի դեմ, ապա մենք պատասխանում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա առաջին քայլն էր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica