close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուշիի ոլորաններում ըմպելիքներով բարձված բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում. նախնական տեղեկություններով՝ վարորդը մահացել է․ shamshyan.com

Հասարակություն

14 Ապրիլի 2021, 12:44
 Ուշիի ոլորաններում ըմպելիքներով բարձված բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում. նախնական տեղեկություններով՝ վարորդը մահացել է․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններում DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում․ տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբե Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն 40 րոպեից ավելի է, Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնում են վարորդին և, ըստ նախնական տեղեկությունների, փրկարարներն արդեն մոտավոր հայտնաբերել են վարորդի դին, ու հիմա Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր է բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան մի քիչ կարողանան բարձրացնել, որ փրկարարները դին դուրս բերեն տակից։

Ըստ կայքի՝ ավտոմեքենան բարձված է եղել «Նատախտարի» լիմոնադով և գարեջրով և այն ամբողջովին թափված է ողջ տարածքում, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica