close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք Թուրքիայի կազմի մեջ ենք, իսկ երկրի առաջին դեմքը Գյուրջիստանի փաշան է՝ Իրակլի բեյ անունով. վրաց ակտիվիստ

Տարածաշրջան

14 Ապրիլի 2021, 12:07
 Մենք Թուրքիայի կազմի մեջ ենք, իսկ երկրի առաջին դեմքը Գյուրջիստանի փաշան է՝ Իրակլի բեյ անունով. վրաց ակտիվիստ

Վրացական Alt-Info լրատվական կազմակերպության հիմնադիր Կոնստանտին Մորգոշիան մտահոգություն է հայտնել Վրաստանում Թուրքիայի ազդեցության աճի կապակցությամբ և քննադատել գործող իշխանություններին`ազգային շահերը պաշտպանելու անկարողության համար:

Ըստ Taonews վրացական պարբերականի՝ Մորգոշիան մասնավորապես ասել է. «Ես հետևում եմ «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի շուրջ ընթացող իրադարձություններին, և թվում է, որ մենք ընդգրկվել ենք Թուրքիայի կազմի մեջ, իսկ երկրի առաջին դեմքը Գյուրջիստանի փաշան է՝ Իրակլի բեյ անունով (Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի)։

Այժմ այլ գործողություններ են անհրաժեշտ, երկխոսությունն այլևս հնարավոր չէ (իշխանությունների հետ): Ով գնում է վրացի ժողովրդի կամքին հակառակ, նա պարտություն է կրելու, ճիշտ այնպես, ինչպես Իլ Գազին (Սելջուկյան սուլթանության հրամանատար) 1121 թվականի օգոստոսի 12-ին: Վստահ չեմ, որ «Վրացական երազանք»-ում (իշխող կուսակցություն) բոլորը գիտեն 1121 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցածի մասին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica