close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Աշխարհ

14 Ապրիլի 2021, 11:07
 Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են ռազմավարական կայունության շուրջ բանակցելու՝ իրենց մտադրությունը. հայտնել է Սպիտակ տունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

«Նրանք քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, այդ թվում` ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝  ռազմավարական կայունության շուրջ երկխոսելու մտադրությունը, զենքի վերահսկման մի շարք հարցեր և START III պայմանագրի երկարաձգման հիմքով առաջացող անվտանգության սպառնալիքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին իր մտահոգությունն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների «հանկարծակի» տեղակայման կապակցությամբ:

«Նախագահ Բայդենը շեշտել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու՝ Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը և մտահոգություն հայտնել բռնազավթված Ղրիմում ու Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի հանկարծակի ռազմական կուտակման կապակցությամբ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Բայդենը «Ռուսաստանին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica