close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի չորրորդ համարը

Հասարակություն

13 Ապրիլի 2021, 18:31
 Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի չորրորդ համարը

Այսօրվանից համացանցի վրա կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թվականի չորրորդ համարը: Ավանդույթից չշեղվելով, պաշտոնաթերթի այս համարում ևս կարմիր թելի պես անցնում է հայոց մեծ ողբերգության թեման: Թերեւս այս տարի հայությունը ավելի մեծ հուզախռովություն կապրի 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը վերհիշելով, քանի որ դժբախտ առիթն ունեցավ իր մաշկի վրա զգալու թուրքական վայրագությունը, հայրենակիցների եւ հայրենի տարածքների կորստի ցավը:

Այս իրողությանն է անդրադառնում ամսաթերթի «Առաջնորդող» ը մտահոգություն հայտնելով, որ հայության ցեղասպանությունից չհագեցած թշնամու ագրեսիվ նկրտումների պայմաններում այսօր օտար ազդեցությամբ հայրենիքում բուծվել և իշխանության է հասել մի սերունդ, որը խաղում է երկրի ճակատագրի հետ, այն ենթակա դարձնելով թուրք-ադրբեջանական կամքի:

«Դրօշակ» ի հեղինակներից ԳԷորգ Հակոբճեանը մտահոգությունն է կիսում խոսելով նոր առաջ քաշված այն կեղծ թեզի մասին, ըստ որի, առաջարկվում է անտեսել ցեղասպանության փաստը և ուշադրությունը սևեռել հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման խնդրի վրա: Ցեղասպանության թեմային այլ հետաքրքրական տեսանկյունից անդրադառնում է ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը: Ներկայացնելով միայն հոդվածի հուշող վերնագիրը. «Ժխտումն ընտրություն է, որն ունի առաջացման մեկ պատճառ՝ կամք: Մոռանա՞լ. ի՞նչը մոռանալ, ինչպե՞ս մոռանալ» ընթերցողին ընձեռենք քաղաքական, և ոչ միայն քաղաքական ժխտողականության, վերջինիս ազդեցության վերաբերյալ հեղինակի դատողությունները:

Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության տարբեր դրվագների են անդրադարձել պատմաբաններ Անի Ոսկանյանն ու Դերենիկ Մելիքյանը: Սրանց կողքին Անի Մելքոնյանի հոդվածը ամբողջական պատկերացում է տալիս Հայ դատի պայքարի ողջ ճանապարհի մասին:

Թեմայի հետ անմիջականորեն առնչվում է Սողոմոն Թեհլիրյանի հոբելյանին նվիրված Գոհար Խանումյանի հոդվածը:

«Դրօշակ» ի ներկայացվող համարը, սակայն, չի սահմանափակվում միայն ցեղասպանության թեմայով, ընթերցողը այնտեղ կգտնի նաև մեր օրերում Հայ ժողովրդի դիմագրաված հիմնահարցերի մասին հրապարակումներ, ինչպես և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վերլուծություններ:

Կարծում ենք հետաքրքրություն կառաջացնի նաև Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յերժի Մարեկ Նովակովսկու վերլուծությունը Արցախյան պատերազմի և նրան հաջորդած քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է Լեհական հեռուստատեսությունից:

«Դրօշակ»ի ապրիլյան թողարկումը ընթերցողին կներկայացնի այլ նյութեր եւս:

«Դրօշակ»ի 2021թ թիվ 4 համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո։

Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 4, ապրիլ 2021թ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica