close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիտակցաբար են գերիների խնդիրը ձգձգում, որ վաղը-մյուս օրը եթե այդ հարցը դառնա ամենաակտուալը, դիմացը ինչ-որ բան կորզեն․ Խ․ Հարությունյան

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 16:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիտակցաբար են գերիների խնդիրը ձգձգում, որ վաղը-մյուս օրը եթե այդ հարցը դառնա ամենաակտուալը, դիմացը ինչ-որ բան կորզեն․ Խ․ Հարությունյան

Բոլորի համար ակնհայտ է, որ գերիների գոյությունն ինքնին շատ հետաքրքիր հնարավորություն է թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց՝ կան վերլուծություններ, որ Փաշինյանը նույնիսկ գերիների թեմայի թեժացումը կարող է օգտագործել վաղը-մյուս օրը լուրջ բան զիջելու համար։

Այն ծրագրերը, որ գործող իշխանությունները պլանավորել են իրականացնել սեփական նախաձեռնությամբ, թե պատվիրատուների պահանջով, Հարությունյանի խոսքով, դրանք իրագործելու համար գերիների առկայությունը անհրաժեշտ է։

Նա վստահ է, որ հայկական կողմի չընդդիմանալու հետևանքով է Ադրբեջանը եռակողմ հայտարարության մեջ մտցրել Մեղրիով միջանցք բացելու՝ 9-րդ կետը։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան շատ լավ հասկանում են, որ այդ «միջանցք» ասվածը շատ դժվարությամբ է տրվելու իրենց՝ հաշվի առնելով Հայաստանի հասարակական տրամադրությունները, քանի որ ակնհայտ է, որ այդ «միջանցք» ասվածը ռեալ հնարավորություն է հետագայում Սյունիքը զավթելու։ Հետևաբար, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան հենց գիտակցաբար են գերիների խնդիրը ձգձգում՝ ենթադրելով, որ վաղը-մյուս օրը եթե գերիների խնդիրը դառնա ամենաակտուալը, ամենահրատապը սոցիալական հանդարտություն ձեռք բերելու համար, ապա ինչո՞ւ այդ գերիների խնդիրը չօգտագործել դիմացը ինչ-որ բան կորզելու համար։ Ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս ճանապարհով էլ գնում է»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica