close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը թքած ունի ռազմագերիների խնդրի վրա․ Գևորգ Պետրոսյան

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 16:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը թքած ունի ռազմագերիների խնդրի վրա․ Գևորգ Պետրոսյան

Իշխանությունը թքած ունի ռազմագերիների խնդրի վրա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մամուլի ասուլիսում։

«Բա իրենք էին ասում՝ գերիների հարցը նուրբ հարց է․ մեկն ասում է՝ շուտով 50 գերի կվերադարձվի, մեկն էլ ասում է՝ մենք ոչ թե հավաստիացրել ենք, այլ հույս ենք հայտնել։ Ա՛յ տղա, դա հույս հայտնելու թեմա է՞, այսինքն այսօր ով ինչ հույս ունենա, հայտնի՞։ Դուք հասկանում ե՞ք ռազմագերու ծնողի հոգեվիճակը, երբ ասում են՝ արի՛ դիմավորի, մարդը ժամերով կանգնում է, որ ուր որ է իր բալին պիտի տեսնի, մեկ էլ դատարկ է գալիս այդ ինքնաթիռը։ Սենց բան աշխարհի ո՞ր ծայրում կա։ Սրանք անլուրջ վերաբերմունք ունեն»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյան կոչեցյալին ընդհանրապես չի հետաքրքրում այդ խնդիրը, ինքն այսօր մի գերխնդիր ունի՝ ամեն գնով մնալ իշխանության։

«Երեկ իբր հանդիպում է ունեցել ռազմագերիների ծնողների հետ․ ծնողներից մեկն ասել է՝ ի՞նչ երաշխիք ունենանք, որ թուրքից 30 մետրի վրա կանգնած մեր երեխաները անվտանգ են, պատասխանել է՝ իսկ դուք երաշխիք ունե՞ք, որ վաղը թուրքը չի մտնելու Երևան։ Նիկոլ Փաշինյանը որ ավանտյուրիստ է, ինքը միշտ սիրում է, չէ՞, սկզբից գաղափարը կաթեցնել մարդկանց ուղեղի վրա։ Նա հիմա այդ գաղափարն է արդեն կաթեցնում, որ նայեք՝ թուրքը կարող է Երևան մտնել»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ մեկ այլ ծնող էլ երբ ասել է՝ որտե՞ղ փնտրենք մեր զավակներին, պատասխանել է՝ գնացեք մորգերում փնտրեք․ «Հասկանում ե՞ք սա ինչ է՝ այդ ծնողները մորգերով ե՞ն իրենց երեխաներին ուղարկել, բա դա վարչապետի ասելու բան է՞»։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը տղամարդկություն չունի՝ ասի, որ այդքան ասում են՝ Սյունիք եմ հանձնում, ես չեմ հանձնում․ «Ռեալ բան են ասում՝ դու հող ես հանձնում, տղամարդավարի ասա՝ խոստանում եմ, որ Սյունիքը չեմ հանձնելու։ Ինչո՞ւ չի ասում, որովհետև ինքն էլ է կասկածում, որ հանձնելու է»։

Իրենից սովորել են իր յուրայինները՝ բոլորը ստախոսությամբ են զբաղվածէ նշեց Գևորգ Պետրոսյանը։

«Ես Նիկոլ Փաշինյանին հարց եմ տալիս՝ ո՞ւր է այսօր մի հրամանտար, որի նկատմամբ օրինական քրեական հետապնդում կա պատերազմը տանուլ տալու համար․ բոլորդ մաքուր էիք, մենակ այն խեղճ զինվորն է՞ր մեղավոր, որ պարտվեցիք։ Այնինչ գլխավոր պատճառներից մեկն էլ եղել է ոչ ճիշտ հրամանատարական աշխատանքը։ Ինքնահռչակ գերագույն հրամանատարն էլ Նիկոլ Փաշինյանն էր»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica