close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 15:32
 ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան
2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, Facebook-ում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
 
«Իմ կարծիքով, քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, հաճոյանալը: Քննիչի հանցավոր արարքի մասին Ա.Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան: Ի վերջո քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով:
 
Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ:
 
Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար», - գրել է Տիգրան Աթանեսյանը։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica