close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց մինչև մայիս

Քաղաքական

13 Ապրիլի 2021, 13:56
 Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց մինչև մայիս

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Քովիդ-19-ի թեստ․ դատական նիստի ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց՝ խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։

Ալումյանն ասաց, որ թեստի պատասխանը կլինի այսօր։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մայիսի 4-ին՝ 13:00-ին։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica