close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«AstraZeneca»-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին․ կիրացվի՞ արդյոք ձեռք բերված խմբաքանակը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

13 Ապրիլի 2021, 10:38
 «AstraZeneca»-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին․ կիրացվի՞ արդյոք ձեռք բերված խմբաքանակը․ «Հրապարակ»

«Վաղը Հայաստանի պոլիկլինիկաներում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Առաջնահերթ օգտա­գործվելու է AstraZeneca պատ­վաստանյութը: Երեկ այս մասին ասուլիսում հայտնեց առողջապա­հության նախարար Անահիտ Ավանեսյանը: Եվ այսպես, Հայաստանն օգտագործում է վակցինա, որին, ըստ սոցհարցումների, չի վստահում Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիա­յի, Գերմանիայի բնակչության մեծա­մասնությունը:

Գերմանիայի կանցլեր Մերկելը հետաձգել է պատվաստման օրը, որն ապրիլի 11-ն էր: Եվրոպա­կան երկրներում արդեն նույնիսկ սոցհարցումներ են կազմակերպվել տրոմբոզ առաջացնող անգլոշվեդական վակցինայի վերաբերյալ: Իսկ Հայաստանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլև կառավարա­կան մակարդակով այն գովազդում է: Առողջապահության նախարարը երեկվա ասուլիսում նախ մի լավ վախեցրեց բնակչությանը՝ ասելով. «Եթե անձինք վարակվելու պա­րագայում հույս ունեն թեթև անցկացնելու կորոնավիրուսը, պետք է հասկանալ, որ այն բավականին լուրջ հիվանդություն է, առողջանալուց հետո ունենում է լուրջ հե­տևանքներ: Պատվաստումը պետք է օգնի, որ մենք այս համավարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»:

Ապա հայտնեց, որ, հաշվի առնելով AstraZeneca-ի օգտագործման արդյունքում ի հայտ եկած հետևանքները, նախարա­րության մասնագիտական հանձնա­ժողովը որոշել է սահմանափակել դրանով պատվաստվողների տա­րիքը: «Որոշեցինք, որ AstraZeneca- ով կպատվաստվեն 55 տարիքից բարձր քաղաքացիները»: Այլ կերպ ասած՝ դե, մեծ են, ինչ լինում է, լինի: Այսպես, AstraZeneca-ն «կսաղացնեն» տատիկ-պապիկների վրա, բայց սա կառավարման առումով միակ բարդությունը չէ, որ առաջանում է: AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը սահմանափակ է: Առողջա­պահության նախարարի մամուլի խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, որ այս պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մինչև մայիս ամիսը ներառյալ է։ 

Հայաստանը, ինչպես հայտնի է, AstraZeneca-ի խմբաքանակը՝ 24 հազար դեղաբաժին, ձեռք է բերել մարտի 28-ին: «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերել 4 դոլարով: Եթե մինչև մայի­սի վերջը այս խմբաքանակը չօգտա­գործվի, ապա այն պարզապես ոչնչացվելու է: Նկատի ունենալով «AstraZenecaw-ի շուրջ ձևավորվող բացասական կարծիքը, հակաքարոզը, այն հանգամանքը, որ օրա­կան նոր մահեր են ի հայտ գալիս, որոնց պատճառը եղել է վտանգա­վոր պատվաստանյութը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը զանգվածաբար հրաժարվելու է «AstraZeneca»-ից: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կառա­վարությունը փողը ջուրը գցեց:

Մեր հարցին նախարարության խոսնակը պատասխանեց. «Իրակա­նում, եթե թեկուզ մայիսին է լրանում, դա խնդիր չէ, որովհետև պատվաս­տանյութն ունի իր իրացման ձևը: Մեկ սրվակը նախատեսված է 10 հոգու համար, որը 5 ժամում պետք է հասցնել սպառել: Իսկ առհասա­րակ, այն պատվաստանյութը, որն ավելի որակով է ու քիչ է հագեցված քիմիական բաղադրիչներով, ավե­լի կարճ պահպանության ժամկետ ունի, իսկ լավ հագեցածի պահպան­ման ժամկետը երկար է: Մենք հիմա կարողանում ենք տարբերել լավն ու վատը ու առաջարկված տարբե­րակներից ընտրում ենք այն, որը որ պետք է»:

 

Այնպիսի հակաքարոզ է գնացել, որ մարդիկ վախենում են այդ վակցի­նայով պատվաստվել: Ո՞ր խելագա­րը կամավոր կգնա «AstraZeneca»- ով պատվաստման: Ըստ խոսնակի, իրենք արդեն մի քանի հոգու հա­մաձայնություն ունեն, ովքեր վաղն առաջին պատվաստվողներն են լի­նելու: Նրանց ներարկման պրոցեսը նկարահանելու են ու լայնորեն գո­վազդեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica