close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին

Աշխարհ

12 Ապրիլի 2021, 13:06
 ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին

Իսրայելը կարող է կապ ունենալ Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետ: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:

Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկացի պաշտոնյան իբր հաստատել է իսրայելական կողմի ներգրավվածությունը Նաթանզի միջուկային օբյեկտում էլեկտրամատակարարման դադարեցմանը: Միևնույն ժամանակ, աղբյուրը պարզաբանել է, որ արտակարգ դրության մասին տվյալները  ամբողջական չեն»: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել պատահարին Իսրայելի մասնակցության մասին տեղեկությունները:

Իրենց հերթին, իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել Wall Street Journal-ի հարցմանը Նաթանզի միջադեպին իսրայելական կողմի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել էր Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի մասին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:

Նշենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը որակել էր «միջուկային ահաբեկչություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica