close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը

Հասարակություն

11 Ապրիլի 2021, 22:31
 Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը

Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը: Այս մասին տեղեկացնում է Մխիթարյան միաբանությունը:

 «Մխիթարեան Միաբանութիւնը սրտի խոր կսկիծով կը գուժէ իր երէց միաբաններէն՝ Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵԱՆի մահը, որ պատահեցաւ Կիրակի 11 Ապրիլ-ի վաղ առաւօտեան Սեւրի Մուրատեան վարժարանի մէջ։

Յուղարկաւորութեան մանրամասնութիւնները շուտով կը հաղորդենք։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Հարություն Պզտիկյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 27-ին, Բեյրութում: Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հարություն վարդապետ Պզտիկյանն  աստվածաբան է, փիլիսոփայության և արվեստի դոկտոր: Եղել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի նկարչության խորհրդի անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության անդամ , ստացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ:

Հարություն Պզտիկյանը եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ, նրա գրիչն են պատկանում գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատություններ: Նա նաև նկարիչ է: Պզտիկյանի գործերը հոգևորի և աշխարհիկի յուրօրինակ գեղարվեստական սինթեզի արդյունք են: 1962 թվականից նա ներկայանում է անհատական ցուցահանդեսներով:

 

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica