close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Հասարակություն

11 Ապրիլի 2021, 16:25
 Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին հրում վարժությունում զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից, որի պատճառը վնասվածքն էր, որը նա ստացել էր դեռ ամիսներ առաջ՝ Քարվաճառում, երբ օգնում էր փրկել հայկական խաչքարերը։ Նրան հաջողվեց փոքր ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում:

Աշոտ Թոփուզյանը ծանրորդի հետ տեղի ունեցածի մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած։

Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես՝ ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրսբերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր Սիմոնը, ու եթե ինքը չլիներ, էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք:

Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին, իսկ դո՞ւք:
Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել, իսկ դո՞ւք:
Ինքը էն տեսակն է, որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու, իսկ դո՞ւք
Իսկ դուք այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու Սոց. ցանցերի հարթակներում գրառում անողներ ...»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica