close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. նա վերջին հարցազրույցը տվել էր Yerkir.am-ին

Հասարակություն

11 Ապրիլի 2021, 13:35
 Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. նա վերջին հարցազրույցը տվել էր Yerkir.am-ին

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Նավասարդյանի հարազատից:

Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:

Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:

1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:

Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Ձեզ ենք ներկայացնում Արման Նավասարդյանի վերջին հարցազրույցը, որը  «Ալիևն ու Փաշինյանը՝ ընդդեմ ՀՀ ՄԻՊ-ի. Նավասարդյանը համոզված է, որ Թաթոյանին ուզում են շարքից հանել հայանպաստ գործունեության համար» վերտառությամբ հրապարկվել է Yerkir.am-ում 2021 թ. մարտի 15-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica