close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան

Հասարակություն

10 Ապրիլի 2021, 14:17
 «Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան

Այսօր՝ ապրիլի 10-ին լրանում է հայ մեծանուն պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի 51-ամյակը։ Թեև Արտակ Մովսիսյանն ապրեց կարճ, բայց 50-ամյա կյանքի ընթացքում թողել է այնպիսի գիտական ժառանգություն, որի շնորհիվ հայ ազգը նոր տեսանկյունից ծանոթացավ իր ծագման պատմությանը։

Մովսիսյանի գիտական ժառանգության մի զգալի մաս վերաբերում է հայկական վաղ պետական կազմավորումների՝ սկսած Արատտայից, Հայասսայից՝ մանրակրկիտ ուսումնասիրով այդ դարերը։

Արտակ Մովսիսյանն իր կյանքի ընթացքում հասցրել է թողարկել 8 պատմական ֆիլմ, զբաղվել է Ադրբեջանի պատմակեղծարարությունները ջրի երես հանելով՝ հեղինակելով «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» եռալեզու ֆիլմը։

Բազմաթիվ սերունդներ կրթած մեծանուն պատմաբանն իր ֆենոմենալ մարդկային, մանկավարժական, գիտնականի տաղանդի շնորհիվ իր ուսանողներին «ներարկել» է հայ լինելու արժեքը հասկանալու կարողությունը։

Իր ուսանողական ընկերների և այլոց կողմից «մերօրյա Խորենացի» անունը ստացած Մովսիսյանն ապրեց 50 տարի, բայց այդ 50 տարվա ընթացքում կարողացավ վերապրել նաև հայ ազգի ողջ պատմությունը, որոնք արտացոլվել են նրա անփոխարինելի գիտական ժառանգության մեջ։

Մեծանուն հայը իր կեսդարյա կյանքում հասցրեց մեծ գործեր իրականացնել, որոնք, ցավոք, քիչ են գնահատվում այսօր, բայց կգնահատեն սերունդները ապագայում: Նրա վառ կերպարը անջնջելի հիշատակ կթողնի բոլորիս սրտերում:

Արտակ Մովսիսյանը վաղաժամ կյանքից հեռացավ 2020 թ. հոկտեմբերի 3-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica