close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերկացէ՛ք, դիմադրէ՛ք, պաշտպանւէ՛ք բոլոր ճակատներում

Հասարակություն

10 Ապրիլի 2021, 13:32
 Վերկացէ՛ք, դիմադրէ՛ք, պաշտպանւէ՛ք բոլոր ճակատներում

Հայոց ցեղասպանութեան տարիներին երիտթուրքերի հետապնդած նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման միջոցով պանթուրքիզմի իրագործումն էր: Մէկ դար անց, վերջին արցախեան պատերազմը վկայութիւնն էր այս ծրագրի շարունակական հետապնդման:

Այս ոչ բռնի տարբերակում, չկայ որեւէ ապացոյց մարդկութեան դէմ կատարւած յանցագործութեան մասին, քանի որ (իրաւաբանօրէն) չկայ կատարւած յանցագործութիւն:

Ես նկատի ունեմ աւելի քան մէկ տասնամեակ առաջ Հայաստանում սկսւած շարժումը, որով համաշխարհային տէրութիւնները (մասնաւորապէս՝ Սորոսի Բաց հասարակութեյան հիմնադրամը) միլիոնաւոր դոլարներ են ծախսել Հայաստանին եւ նրա ժողովրդին ազգային եւ մշակութային արժէքներից, գերակայութիւններից եւ նպատակներից զրկելու համար:

Մեր եկեղեցին, մեր մշակոյթը, մեր ժառանգութիւնը եւ մեր գործը ոչնչացնելու այս ջանքերը թեւեր ստացան 2018 թւականին՝ Փաշինեանի շարժման միջոցով: Արտասահմանեան ուժերը կարողացան իշխանութեան բերել հակազգային մի կառավարութեան, որը բաւականաչափ տկար եւ կոռումպացւած էր ներքաշւելու համար աւերիչ եւ դաւաճանական մի պատերազմում, որտեղ գիտէր, որ չի կարող յաղթել: Հետեւանքն այն եղավ, որ փշրւեց մեր երկրի եւ ժողովրդի ողնաշարը:

Այս նոյն կառավարութեան ղեկավարներն այժմ խօսում են մեր դարաւոր թշնամիների հետ հաշտեցման, սահմաններ բացելու եւ մեր արդար պահանջներից հրաժարւելու մասին: Թուրքերը, ադրբեջանցիները եւ գլոբալիստներն այժմ ունեն գործընկեր, որը կօգնի նրանց հասնել իրենց նպատակներին:

Կասկածից վեր է, որ այս ծրագրի իրագործումը Հայաստանը կը վերածի թուրք-ադրբեջանական գաղութի, եւ ժամանակի ընթացքում մեր հայրենիքը կը զրկւի հայկական ամէն ինչից:

Փաշինեանի կառավարութիւնը հարթում է այդ ուղին: Սակայն կան ուժեր, այդ թւում՝ վերլուծական եւ քննադատական հայեացքներ եւ ազգային նկարագիր ունեցող ուժեր ու քաղաքացիները, եւ, մասնաւրապէս, աշխարհում հզօր կազմակերպական կառոյց ունեցող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որոնք խանգարում են այդ դաւաճանական ծրագրի իրագործմանը:

ՀՅԴ-ն միշտ խոչընդոտ է հանդիսացել կայսրութիւնների, համաշխարհային ուժերի եւ շատ կառավարութիւնների հակահայկական ծրագրերի իրականացմանը: Նրանք բոլորն էլ փորձել են հարւածել եւ ոչնչացնել ավանդական կուսակցութեանը, քանի որ նա կազմակերպել եւ պաշտպանել է աշխարհասփիւռ հայութեանը: Դաշնակցութիւնը պահպանել է մեր մշակոյթը, ժառանգութիւնը, լեզուն եւ հաւատն ու շարունակում է մնալ մեր արդար պահանջների ջահակիրը:

Այդ բոլոր, փորձերը ձախողւել են: Ներկայ պահին, կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի կառոյցում առկայ իրավիճակը եւս այդ փորձերից մէկն է:

ՀՅԴ շարքերից արտաքսւած եւ հեռացւած, ԱՄՆ Արեւմտեան Ամերիկայի շրջանի կառոյցի նախկին ղեկավարներն իրենց յայտարարել են կուսակցութեան ղեկավարութիւնը շրջանում՝ կուսակցութեան կանոնագրի կոպիտ խախտմամբ անցկացւած եւ անհրաժեշտ քւորում չապահոված ժողովի ընթացքում կազմակերպւած ապօրինի ընտրութեան արդիւնքում:

ՀՅԴ պառակտմանը եւ նւաճմանն ուղղւած այս ռազմավարութեան ղեկավարները գործում են հէնց այն կուսակցութեան եւ ազգի դէմ, որի պաշտպանութեան համար երդւել են:

Կուսակցութեան կանոնագիրը նախատեսում է տարբեր եղանակներ, որոնց միջոցով անդամները կարող են նախաձեռնել օրինական միջոցներ՝ բոլոր տեսակի տարաձայնութիւնների լուծման համար: Այդուհանդերձ, այս անհատները կատարել են բոլորովին անհամապատասխան գործողութիւններ՝ մեր ազգի համար ճգնաժամային այս պահին, երբ կարգապահութիւնն ու միասնականութիւնը հրամայական են բոլորի եւ, յատկապէս, Դաշնակցութեան համար, իսկ այս շարժման ղեկավարները նպատակ ունեն կաթւածահար անել մի ամբողջ տարածաշրջանային կազմակերպական միաւոր:

Վա՛յ այս շարժման ղեկավարներին: Ամօ՛թ այս շարժման առաջնորդներին, հայ ազգի պաշտպանական վահանը խոցելու անօգուտ փորձերի համար: Վա՛յ այն առաջնորդներին, որոնք նպատակ ունեն շահարկել հաւատարիմ դաշնակցականների նւիրւածութիւնը: Ամօ՛թ նրանց, ովքեր օգտւում են անապահով խաւի վիճակից:

Մեր ժողովրդի համար այսպիսի ճակատագրական պահի, մեր ազգի ու Դաշնակցութեան զաւակները պէտք է հասկանան իրավիճակի սրութիւնը եւ վեր բարձրանան, դիմադրեն եւ պաշտպանւեն բոլոր ճակատներում:

ՎԻԳԷՆ ՍՕՍԻԿԵԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica