close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

9 Ապրիլի 2021, 16:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը ծնված օրվանից աբիժնիկի հոգեբանություն ունի բոլորի նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման մարզային այցերի շրջանակում հրազդանցիների հետ հանդիպմանը։

Նա արձանագրեց, որ, ցավոք, Արցախի իշխանությունները անմասն չէին բոլոր գործընթացներից։

«Մասնավորապես, Արցախի այսօրվա նախագահը, որն ադեկվատ չէր իրավիճակին, մինչև հիմա էլ ադեկվատ չէ, ու նրա պահվածքն ու գործողությունները շարունակում են մեզ զարմացնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իբրև օրինակ բերեց Կարմիր շուկայի շուրջ զարգացումները։ Նա բացատրեց, որ, ճիշտ է, Շուշին թշնամու ձեռքում է, բայց գլխավոր ճանապարհներից մեկը, որն անցնում է Կարմիր շուկայով, մեր հսկողության տակ է։ Հայտնի է, որ թուրքերը պահանջում են այդ ճանապարհը իրենց հսկողության տակ վերցնել։ Այդ հարցը երբ Երևանում բարձրացրել են, Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել, որ՝ Երևանից կան թշնամիներ։

«Ասենք, սրանք այնքան անամոթ են, որ սաղ տվել են՝ պատերազմից հետո Խծաբերդը տվել են, Մեծ թաղերը տվել են, շարունակում են տալ․․․ իսկ նրանք, ովքեր այդ հարցը բարձրաձայնում են, նրանց ասում են «ներքին թշնամի»․ ներքին թշնամին իրենք են, որ պետությունը բերեցին, հասցրին այս վիճակին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա։

Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ այս հղումով։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica