close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ին չի հաջողվել ծնկի բերել Իրանի ժողովրդին. Ռոհանի

Տարածաշրջան

9 Ապրիլի 2021, 15:43
 ԱՄՆ-ին չի հաջողվել ծնկի բերել Իրանի ժողովրդին. Ռոհանի

Իրանի ժողովրդին ծնկի բերելու՝ ԱՄՆ քաղաքականությունը ոչնչի չի հանգեցրել է, և Իրանը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հինգշաբթի ելույթ ունենալով D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության (Իսլամական ութնյակ) 10-րդ գագաթնաժողովում. հաղորդում է Mehr-ը:

Իսլամական D-8-ը ստեղծվել է 1997 թվականի հունիսի 15-ին: D-8 ստեղծելու գաղափարը, որն ընդգրկում է Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան, առաջ է քաշել Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը:

Կազմակերպության նախագահությունը հաջորդ երկու տարիներին Թուրքիայից անցել է  Բանգլադեշին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica