close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանը վաղը կնշանակվի Տավուշի մարզպետ. հարցն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում

Քաղաքական

7 Ապրիլի 2021, 21:48
 Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանը վաղը կնշանակվի Տավուշի մարզպետ. հարցն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում

Փաշինյանի կնքահայր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այդ մասին հարցն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- նշված է նախագծում։

Ավելի վաղ Yerkir.ам-ը գրել էր, որ Փաշինյանն օրերս Կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տավուշի մարզպետի իր թեկնածուին, ով Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանն է:


Տես նաև՝ Փաշինյանի կնքահայր-քաղաքապետը՝ Տավուշի մարզպե՞տ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica