close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանածներն այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել թաքուն. Կ. Վրթանեսյան

Հասարակություն

7 Ապրիլի 2021, 20:02
 Կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանածներն այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել թաքուն. Կ. Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...
 
Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։
 
Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։
 
Արձանի անունն է... [բռնվե՛ք]... «Անվախ աղջիկը»:
 
Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։
 
Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն։
 
Հ.Գ. Լուսանկարները՝ Vardan Manasyan (բացի վերջին լուսանկարից)»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica