close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ե՞րբ են սկսվելու դպրոցականների ամառային արձակուրդները

Հասարակություն

7 Ապրիլի 2021, 18:44
 Ե՞րբ են սկսվելու դպրոցականների ամառային արձակուրդները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

Այսպես, 2021 թվականին ուսումնական պարապմունքները հանրակրթական ուսումնական հաստատություններում կավարտվեն.

6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

  • հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
  • հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար
  • հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

  • հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
  • հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար
  • հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար

ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-11-րդ դասարանների համար։

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

– Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

– Ուսումնական պարապմունքները Մասնագիտացված դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-11-րդ դասարանների համար։ Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica