close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«6 ամիս շարունակ բոլորը սպասում էին նրա վերադարձին». պատերազմից վեց ամիս անց գտնվել է բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի աճյունը

Սպորտ

5 Ապրիլի 2021, 15:44
 «6 ամիս շարունակ բոլորը սպասում էին նրա վերադարձին». պատերազմից վեց ամիս անց գտնվել է բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի աճյունը

Պատերազմից վեց ամիս անց գտնվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի՝ մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի աճյունը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը։ 

 Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
 
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին», - ասվում է Բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica