close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում

Հարցազրույց

12 Մարտի 2021, 12:46
 Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում

 Հայ­րե­նի­քում վե­րա­հաս­տատ­վե­լու մտադ­րու­թյամբ՝ Ար­սեն Շիր­վա­նյանն Ար­ցախ է ժա­մա­նել ԱՄՆ-ից։

Լո­սան­ջե­լե­սաբ­նակ մեր հայ­րե­նա­կի­ցը դեռևս Ար­ցա­խյան քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին, թող­նե­լով բա­վա­կա­նին խոս­տում­նա­լից մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը Ա­մե­րի­կա­յի Արևմտյան ափ Հայ Դա­տի հանձ­նախմ­բի գրա­սե­նյա­կում, վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք՝ կա­մա­վո­րագր­վե­լու նրա պաշտ­պա­նու­թյա­նը։ Այ­նու­հետև ա­ռա­վել ամ­րապ­նդ­վեց Ար­սե­նի՝ Ար­ցա­խում վե­րա­հաս­տատ­վե­լու վա­ղե­մի նպա­տա­կը։ Այժմ նա ապ­րում և գոր­ծում է Ար­ցա­խում՝ փոր­ձե­լով իր օ­րի­նա­կով վա­րա­կել նաև սփյուռ­քա­հայ իր մյուս ըն­կեր­նե­րին ու հայ­րե­նա­կից­նե­րին։

Ի՞նչն է հայ ե­րի­տա­սար­դին ա­մե­րի­կյան տա­քուկ ան­կյուն­նե­րից բե­րել Ար­ցախ։ Ին­չո՞ւ է սփյուռ­քա­հայ ե­րի­տա­սար­դը հայ­րե­նա­դար­ձու­թյան հա­մար ընտ­րել հայ­րե­նի­քի ար­ցա­խյան հատ­վա­ծը և անձ­նա­կան ու գործ­նա­կան ի՞նչ ծրագ­րե­րով է Ար­ցա­խում։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ Ար­սեն Շիր­վա­նյանն ան­կեղ­ծա­ցել է մեզ հետ հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում։

-Բարև Ձեզ, Ար­սեն։ Կխնդ­րեի պատ­մեք ան­ցած տար­վա աշ­նանն Ար­ցա­խում սկս­ված պա­տե­րազ­մին մաս­նակ­ցե­լու մտադ­րու­թյամբ ԱՄՆ-ից հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու ո­րոշ­ման մա­սին։


- Բարև Ձեզ, Վան։ Ես աշ­խա­տում էի Ա­մե­րի­կա­յի Արևմտյան շր­ջա­նի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի գրա­սե­նյա­կում՝որ­պես կա­ռա­վա­րա­կան գոր­ծե­րի վա­րիչ։ Հայրս Պարս­կաս­տա­նից է վե­րա­դար­ձել հայ­րե­նիք և մաս­նակ­ցել Ար­ցա­խյան Ա­ռա­ջին պա­տե­րազ­մին։ Մայրս ար­ցախ­ցի է՝ Ստե­փա­նա­կեր­տից։ Ես ծն­վել եմ Հա­յաս­տա­նում, հե­տո ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել ենք ԱՄՆ։ Դեռ պա­տա­նե­կան տա­րի­քից էի մտա­ծում հայ­րե­նա­դար­ձու­թյան մա­սին։ Գի­տակ­ցում էի, որ հայ­րե­նի­քին այ­լընտ­րանք չկա և որ չեմ կա­րող ապ­րել օ­տա­րու­թյան մեջ։ Այս­պես, մի կող­մից ըն­տա­նի­քիս օ­րի­նա­կով ստա­ցած հայ­րե­նա­սի­րա­կան ո­գու, մյուս կող­մից` հայ­րե­նի­քի հան­դեպ պարտ­քի ներշ­նչ­մամբ, հայ­րե­նիք վե­րա­դար­ձա ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րին` Ար­ցա­խում սկս­ված պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Սկզ­բում վճ­ռել էի կա­մա­վո­րագր­վել և մեկ­նել ռազ­մա­ճա­կատ, սա­կայն փաս­տաթղ­թա­յին խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով չհա­ջող­վեց։ Փո­խա­րե­նը ո­րո­շե­ցի մնալ և գոր­ծել՝փոր­ձե­լով օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել ար­ցախ­ցի­նե­րին։ Այս ըն­թաց­քում տար­բեր ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման ձեռ­նա­մուխ ե­ղա։ Սկզ­բում նկա­տե­ցի, որ ա­ռաջ­նա­հերթ է Ար­ցա­խից տար­հան­ված բնակ­չու­թյա­նը տաք հա­գուս­տով, ան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րով ու է­լեկտ­րա­կան ջե­ռու­ցիչ­նե­րով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը։ Ա­մե­նաս­կզ­բից մի քա­նի հա­րյուր վեր­մակ­ներ կա­րե­ցինք և տրա­մադ­րե­ցինք տար­հան­ված ար­ցախ­ցի­նե­րին, այ­նու­հետև նաև է­լեկտ­րա­կան ջե­ռու­ցիչ­ներ։ Դեկ­տեմ­բե­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ծրագ­րե­րով ար­դեն Ար­ցա­խում էինք։ Մեզ հետ բե­րել էինք սնունդ և հի­գիե­նա­յի պա­րա­գա­ներ, ո­րոնք տրա­մադ­րե­ցինք ա­վե­լի քան հա­րյուր ըն­տա­նի­քի։ Շա­րու­նա­կում եմ ու­սում­նա­սի­րել կա­րիք­նե­րը, որ­պես­զի ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան շա­րու­նա­կեմ ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը։ Այժմ Հա­մազ­գա­յին Հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան Ար­ցա­խի գրա­սե­նյա­կի հետ հա­մա­տեղ ծրա­գիր ենք մշա­կում, որ­պես­զի կապ հաս­տա­տենք Ա­մե­րի­կա­յի ՀՅԴ պա­տա­նե­կան ու ե­րի­տա­սար­դա­կան խմ­բե­րի հետ՝ ու­ղիղ ձևա­չա­փով Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճակն ու խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ըստ այդմ՝կհաս­կա­նանք, թե ով ին­չով կա­րող է օգ­տա­կար լի­նել Ար­ցա­խին։ Ներ­կա­յումս ի­րա­կա­նաց­վող մեր հեր­թա­կան ծրա­գիրն Ար­ցա­խի բո­լոր դպ­րոց­նե­րի ա­ռա­ջի­նից եր­րորդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին գրե­նա­կան պի­տույք­նե­րով ա­պա­հո­վելն է։ Այդ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ար­դեն ե­ղել ենք մոտ վաթ­սուն գյու­ղա­կան կր­թօ­ջախ­նե­րում։

-Երբ դեռ ԱՄՆ-ում ո­րո­շում ըն­դու­նե­ցիք վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք և մաս­նակ­ցել պա­տե­րազ­մին, ու­նեի՞ք ծա­նոթ­ներ, ո­րոնք նույն­պես ցան­կա­նում էին միա­նալ Ձեզ։

-ԱՄՆ-ում՝ ոչ, բայց Ար­ցա­խում հան­դի­պե­ցի ա­վե­լի քան հի­սուն սփյուռ­քա­հայ ե­րի­տա­սար­դի, ո­րոնք ե­կել էին Ռու­սաս­տա­նից, ԱՄՆ-ից, Ար­գեն­տի­նա­յից և այլ եր­կր­նե­րից։ Նրանք տա­րաբ­նույթ ա­ջակ­ցու­թյուն էին ցու­ցա­բե­րում ար­ցախ­ցի­նե­րին։ Կհոր­դո­րեի սփյուռ­քի մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րին, որ­պես­զի բո­լո­րը գան Ար­ցախ և զո­րա­կից լի­նեին։

-Ար­սեն, կա­րո՞ղ ենք ա­սել, որ վճ­ռել ես վե­րաբ­նակ­վել Ար­ցա­խում։

-Այդ ո­րո­շու­մը ես կա­յաց­րել էի դեռևս քսան տա­րի ա­ռաջ։ Դեռ տասն­մեկ-տաս­ներ­կու տա­րե­կան էի։ Ժա­մա­նա­կի հետ տրա­մա­բա­նո­րեն նաև պատ­ճառ­նե­րը հաս­կա­ցա։ Բա­ցի Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից՝ ու­րիշ տեղ ապ­րել տար­բե­րակ չէ։ Վճ­ռել էի, որ չա­փա­հաս դառ­նա­լուց հե­տո պի­տի վե­րա­դառ­նամ հայ­րե­նիք՝Հա­յաս­տան։ Ար­դեն վեր­ջին հինգ տա­րի­նե­րին մտա­ծում էի Ստե­փա­նա­կեր­տում վե­րա­հաս­տատ­վե­լու մա­սին։ Այժմ ար­դեն աշ­խա­տում եմ այդ ուղ­ղու­թյամբ և մո­տա­կա մեկ-մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում ար­դեն մշ­տա­կան բնա­կու­թյան հա­մար կտե­ղա­փոխ­վեմ այս­տեղ։ Կփոր­ձեմ օգ­տա­կար լի­նել ար­ցախ­ցի­նե­րին՝ ին­չով կա­րող եմ։

-Շա­րու­նա­կո՞ւմ ես հա­մա­գոր­ծակ­ցել Ա­մե­րի­կա­յի Արևմտյան ա­փի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի հետ և ի՞նչ ձևա­չա­փով։ Ի՞նչ ծրագ­րեր են այ­սօր հանձ­նախմ­բի օ­րա­կար­գում։

-Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը միան­շա­նակ շա­րու­նակ­վում է։ Հանձ­նա­խումբն այ­սօր աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում Ար­ցա­խին ա­ջակ­ցե­լու գոր­ծում ԱՄՆ-ին ընդ­գր­կե­լու ուղ­ղու­թյամբ։ Այս­տե­ղից ես փոր­ձում եմ փո­խան­ցել անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է Հայ Դա­տի հանձ­նախմ­բի առջև ծա­ռա­ցած նոր հրա­մա­յա­կան­նե­րին՝պայ­մա­նա­վոր­ված Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հետևանք­նե­րով, ա­պա ա­ռաջ­նա­հերթ խն­դի­րը տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րին ԱՄՆ-ի կող­մից ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան կազ­մա­կեր­պումն է։ Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բե­րը ներ­կա­յումս հոր­դո­րում են ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյա­նը ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու Ար­ցա­խին։ Բա­ցի այդ, կարևոր­վում է նաև Հա­լո Թրասթ ա­կա­նա­զեր­ծող կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վո­րումն ու գոր­ծու­նեու­թյան շա­րու­նա­կումն Ար­ցա­խում։

-Ար­սեն, կար­ծում եմ, կհա­մա­ձայ­նես, որ Սփյուռ­քը, հատ­կա­պես ե­րի­տա­սար­դու­թյունն իր մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժով բա­վա­կա­նին օգ­տա­կար կա­րող է լի­նել հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խի վե­րա­շին­մանն ու կեն­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։

-Միան­շա­նակ հա­մա­ձայն եմ։ Ներ­կա­յումս տար­բեր խն­դիր­ներ կան Ար­ցա­խում, ո­րոնք պի­տի լու­ծեինք վա­ղուց, սա­կայն ար­դեն պա­տե­րազ­մից հե­տո տես­նում ենք, թե դրանք որ­քան են մե­ծա­ցել ու խո­րա­ցել և ինչ­պի­սի դեր են ու­նե­ցել պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Հու­սով եմ, որ սփյուռ­քա­հա­յե­րը կգան և ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ՝լի­նի քա­ղա­քա­շի­նու­թյուն, գյու­ղատն­տե­սու­թյուն, ա­ռող­ջա­պա­հու­թյուն ու քա­ղա­քա­կա­նու­թյուն, օգ­տա­կար կլի­նեն Ար­ցա­խին, ո­րով­հետև կա­րի­քը մեծ է։ Մենք պի­տի շա­րու­նա­կենք ապ­րել Ար­ցա­խում։ Ու­րիշ տար­բե­րակ չկա։

-Որ­քա­նով տե­ղյակ եմ, դու նույն­պես այդ­պի­սի ծրագ­րեր ու­նես՝Սփյուռ­քի ե­րի­տա­սար­դու­թյանն Ար­ցա­խի վե­րա­շին­ման գոր­ծում ընդ­գր­կե­լու հա­մար։

-Ա­յո, կա նման ծրա­գիր, որն ի­րա­կա­նաց­վում է ՀՅԴ բյու­րո­յի Երևա­նի ե­րի­տա­սար­դա­կան գրա­սե­նյա­կի մի­ջո­ցով։ Ըստ այդ ծրագ­րի նա­խա­տես­վում է, որ Սփյուռ­քից մեր հայ­րե­նա­կից­նե­րը կգան Ար­ցախ և ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ ե­րե­քից վե­ցամ­սյա ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման շր­ջա­նա­կում կա­ջակ­ցեն գյու­ղատն­տե­սու­թյան, բիզ­նե­սի և այլ ո­լորտ­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը։ Մո­տա­կա ա­միս­նե­րին մի քա­նի սփյուռ­քա­հա­յեր կգան Ար­ցախ և կսկ­սեն ի­րենց աշ­խա­տան­քը։ Ես նույն­պես փոր­ձում եմ օգ­նել այդ ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը։

-Ար­սեն, իսկ ինչ­պի­սի՞ն են անձ­նա­կան ծրագ­րերդ՝ կապ­ված Ար­ցա­խում վե­րաբ­նակ­վե­լու հետ։

-Հու­սով եմ, որ կկա­րո­ղա­նամ այս­տեղ տուն կա­ռու­ցել և մշ­տա­կան տե­ղա­փոխ­վել հայ­րե­նիք։ Կա­մուս­նա­նամ։ Կարևոր է, որ ե­րե­խա­ներս այս­տեղ մե­ծա­նան, ար­ցախ­ցի լի­նեն։ Մաս­նա­գի­տու­թյամբ քա­ղա­քա­գետ և պատ­մա­բան եմ։ Ե­թե չկա­րո­ղա­նամ աշ­խա­տել այդ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րից մե­կով, ա­պա պատ­րաստ եմ օգ­նել ին­չով կա­րող եմ։ Ա­մե­նա­կարևո­րը՝ ապ­րեմ Ար­ցա­խում, ո­րով­հետև Ար­ցախն իմ հայ­րե­նիքն է նույն­քա­նով, որ­քա­նով այս­տեղ ծն­ված ու ապ­րող ար­ցախ­ցու­նը։ Ու­րիշ տեղ ես ինձ չեմ պատ­կե­րաց­նում։

 Աղբյուրը՝ artsakhtert.com

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica